ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլև՝ զինվորներ

 Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլև՝ զինվորներ
02.06.2024 | 17:34

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարծումը մի կողմից քաղաքական պայքար է, քանի որ ունի իշխանափոխության հստակ օրակարգ, իսկ մյուս կողմից՝ ժողովրդական զարթոնքի խորը ցանկություն, իսկական պայքար՝ մեր ժողովրդի սրտի և մտքի համար։ Այո, իրականում այս պայքարի իմաստն ու բովանդակությունը իշխանության աթոռը զբաղեցնելու մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե ով է որոշելու մեր հավատքի, մեր մշակույթի և մեր ազգային ոգու ապագան։

Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի։ Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք ձախողել ենք այն, և «Սրբազան շարժումը» մարել է, ապա դա չի նշանակելու պարզապես քաղաքական օրակարգի տապալում։ Մենք ականատես ենք լինելու Հայ Առաքելական Եկեղեցու և նրա բարձրագույն հոգևոր դասի հալածանքներին և մեր հավատքի ու հոգևոր հիմքերի խարխլմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմանը, ինչն անկասկած երկար սպասված ու պահանջված հաղթանակ է մատուցելու մեր դարավոր թշնամիներին։ Իրենց հավատքի ու մշակույթի ամուր արմատներից զուրկ, թույլ, հոգեպես ավերված հայ ազգը մի իսկական նվեր է՝ վերջիններիս դարավոր երազանքն իրագործելու համար։

Հետևաբար, արդյո՞ք մենք կարող ենք թույլ տալ, որ այս մղձավանջային սցենարն իրականություն դառնա։ Բնականաբար՝ ո՛չ։ Ուստի, կարևոր է գիտակցել, որ «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը սոսկ քաղաքական դիրքորոշման արտահայտում չէ, սա մեր պարտքն է մեր նախնիների հանդեպ, մեր հավատն ու մեր երդումը՝ գալիք սերունդներին:

Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ: Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլ նաև զինվորներ, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց համոզմունքներին՝ աջակցելով Շարժմանը ամենուր՝ հանրային հրապարակներից մինչև հանդիպման վայրեր և սոցիալական ցանցեր:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5370

Մեկնաբանություններ