-Կարող ա՞ ջերմուկցիներիդ արյունը մերինից քաղցր ա, որ ձեր մոծակների հախից գալու համար կառավարությունը մի փեշ փող ա տալիս, իսկ մեր մոծակներին շան տեղ դնող չկա։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։