ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ պատգամավորը գոմից ու կնոջը սիրելուց է խոսում

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ պատգամավորը գոմից ու կնոջը սիրելուց է խոսում
25.12.2013 | 12:55

ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, փոխանակ հարց բարձրացնի, թե ի՞նչ կալորիականությամբ գազ են մեզ վաճառում, գոմից ու կնոջը սիրելուց է խոսում: Իսկ իրականում պետք էր հստակ ճշտել՝ ինչո՞ւ է գազն այսքան վատ, այնքան վատ, որ երբեք այսպես չի եղել: Եթե ռուսները մեզ ցածր կալորիականությամբ գազ են վաճառում, նշանակում է մենք առնվազն 30% ավելի ենք վճարում մեր ծախսած գազի դիմաց: Հուսով եմ, այստեղ կգտնվեն մասնագետներ, որ մասնագիտական լուրջ մոտեցում կցուցաբերեն և մեզ կտեղեկացնեն, թե ի՞նչ մեյմունություն են արել էս երկրի հետ: Թե չէ, կնիկ սիրել, գոմ մտնել- դուրս գալ և այլն....ընդամենը ծածկադմփոց շարքից է: Ասեցին, ծիծաղեցին, անցավ գնաց... Իսկ տներում, հիմնարկներում շատ ավելի են վճարում և ավելի քիչ տաքանում: Ի դեպ, որքան տեղյակ եմ, նորմալ երկրներում գազի ծախսը հաշվարկում են կալորիականությամբ, մեզ մոտ` հայավարի: Նույնիսկ հաշվիչները, որ դրված են, ի վնաս սպառողի են աշխատում:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ