Այլազգիների նկատմամբ թշնամանքի սերմը ցանեցին, մեծացավ-մեծացավ, դարձավ հսկա շաղգամ: Մեծով-պստիկով քաշեցին-քաշքշեցին, նոր էին հանել, մեկ էլ` տրա՜ք: ՈՒ էս առակը տխուր, բայց օրինաչափ վախճան ունեցավ:
ՌԴ-ից շատ արագ արձագանք եկավ մեր «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» տերմինի մասով։ Հետաքրքիր է՝ Պուտինը գիտի՞, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում Ռուսաստանի կայսրությունը ներկայացված է որպես թշնամի երկիր, որպես գաղութարար, որպես հալածող...