Ցանկալի է, որ Հայ Առաքելական Եկեղեցին միասնական ու վճռական կեցվածքով մասնակցի սկիզբ առած ազգային-հոգևոր շարժմանը: Եկեղեցու առանձին բարձրաստիճան հոևորականների մերժողական ելույթները պիտի բացառել:
Այնպիսի իրավիճակ է, որ հենց ՀԱԵ-ն կարող է լինել ամենաընդօրինակելի կառույցը հայկական մյուս հաստատությունների համար՝ ոգեշնչելով և հայանպաստ քայլերի մղելով նրանց:
Ներկա պահին մեր եկեղեցու առաքելությունն է, որ ստեղծի այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ հայության ներսում, որ վերելք ապրեն ազգային ուժերը և հասու բոլոր միջոցներով վերակերտեն Հայաստանը իր աստվածատուր նկարագրով:
Ցանկալի է, որ Բագրատ Սրբազանը դեռ երկար ժամանակ լինի Շարժման հոգևոր-գաղափարական առաջնորդը, զերծ մնալով իշխանական որևէ դիրք զբաղեցնելուց, այդ թվում՝ վարչապետական: Բագրատ Սրբազանը հրաշալի և սպասված գործիչ է մեր իրականության մեջ, և նրան չի կարելի վարկաբեկման վտանգի ենթարկել պետական-պաշտոնական լիազորություններով:
Նման կարգավիճակում Բագրատ Սրբազանը շատ խոցելի կդառնա:
Նա այսօր, հասարակական ուժով, ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում Հայաստանում, և նրան հենց այդ դիրքում պետք է պաշտպանել ու խրախուսել:
Հայաստանում լավ վարչապետացուներ շատ կան, նրանցից ով էլ այդ գործը ստանձնի, գտնվելով Սրբազանի օրհնանքի ու հովանու տակ, լավագույնս կաշխատի ի շահ Հայաստանի:
Տեր Աստվա՛ծ, պահապան եղիր Հայաստանին, պահապան եղիր Բագրատ Սրբազանին:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ