30.06.2024|
06:58
Ինձ եթե հարցնեն, թե իմ կարծիքով ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ իշխանություն է պետք մեր երկրին, ես կպատասխանեմ՝ սթափ, տրամաբանող, առողջ և հստակ աշխարհաճանաչողությամբ, երկրի շահը ամեն ինչից վեր դասող, պահպանողական ուղղվածությամբ, ազգային արժեքների կրող, հնարամիտ, չարյաց փոքրագույնը ընտրել կարողացող, իրավիճակը ադեկվատ գնահատող և հեռահար ծրագրեր ունեցող, միաբևեռից բազմաբևեռի վերածվող եռացող աշխարհում ճիշտ կանխատեսումներ անելու ընդունակություն ունեցող, արտաքին աշխարի հետ շփվելիս մանևրել կարողացող, բայց միևնույն ժամանակ այդ աշխարհի համար հստակ կերպար ունեցող և հասկանալի քաղաքականություն վարող, ազգային ինքնությունը պահպանելը գերխնդիր համարող իշխանություն: