ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Սպանվել է «Համասի» ղեկավարներից մեկը

Սպանվել է «Համասի» ղեկավարներից մեկը
28.06.2012 | 12:40

Դամասկոսում անհայտ անձանց կողմից սպանվել է պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժման ղեկավարության անդամ Քամել Ռանաջան, որը հայտնի է նաև Նիզար Աբու Մուջհադ կեղծանվամբ: «Համասի» պաշտոնական ներկայացուցիչը, այդ մասին հայտնելով արտասահմանյան լրատվամիջոցներին, տեղի ունեցածի համար մեղադրել է Իսրայելի հատուկ ծառայությանը` «Մոսսադին»:
«Ռանաջան սպանվել է` ծառայելով իր գործին ու իր ժողովրդին: Նրա արյունն իզուր չի հեղվել»,- ասված է «Համասի» տարածած հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ