Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Բարեկամ են պայմանական, թշնամին է գեթ իրական

Բարեկամ են պայմանական, թշնամին է գեթ իրական
27.01.2024 | 14:25

Ախր շատ ենք զգացմունքային,

ո՞վ չի փորձի խաբել հային,

շատ հեշտ են մեզ հունից հանում,

իրենց ուզած ուղով տանում։

Խոստումներ են տալիս բազում՝

Արևմուտքի գիրկն ենք վազում,

մեկ դառնում ենք լոկ ռուսամետ,

ու խաղում են մեր պատվի հետ։

Բայց պարզ բաներ մենք չգիտենք,

որ Արևմուտք ու Արևելք,

թե բախվում են իրար նորից`

ուղղորդվում են նույն կենտրոնից։

Իբր բարի ու չարամետ,

ոստիկան են խաղում մեզ հետ,

կեղծ փաստերով փորձում ցցել՝

ծուղակն իրենց որ մեզ գցեն:

Ամեն մեկը իր շահն ունի,

ընկեր չկա ու թշնամի,

ով էլ դառնա մեզ դաշնակից`

զարկելու է հենց թիկունքից։

Բարեկամ են պայմանական,

թշնամին է գեթ իրական,

որի ձեռքով մեզ հալածում`

խնդիրներն են իրենց լուծում:

Ախր շատ ենք զգացմունքային,

ո՞վ չի փորձի խաբել հային,

ամեն մեկի խելքով ընկնում,

սխալներն ենք նորից կրկնում:

Որ չկորչենք հար-առահավետ`

պիտի մնանք լոկ հայամե՜տ,

սթափ խելքով, ոգով՝ ամու՛ր,

բռունցքի պես միահամու՜ռ։

Իսկ որ նորից փուռը չտան

ու չդառնան տերը մեր տան,

պիտի՛ թողնենք ուղին վարան,

քիչ հավատանք սրան-նրան։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ