ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ապագա դավաճանությունները կանխելու համար պետք է նախորդ դավաճանություններին պատշաճ գնահատական տալ. Կարեն Հեքիմյան

Ապագա դավաճանությունները կանխելու համար պետք է նախորդ դավաճանություններին պատշաճ գնահատական տալ. Կարեն Հեքիմյան
21.08.2022 | 10:32

Մերձբալթյան բոլոր երկրներում թանգարաններ կան, որտեղ փակցված են այդ երկրների պետական դավաճանների լուսանկարները և նկարագրված են վերջիններիս դավաճանությունների մանրամասները: Այդօրինակ ձևաչափը չի բացառում, սակայն էապես նվազեցնում է ապագայում հնարավոր դավաճանությունների ռիսկը, քանզի խելամիտ մարդիկ երբեք չեն ցանկանա, որ իրենց լուսանկարը ևս հայտնվի դավաճանների լուսանկարների շարքում:


Մեր երկրում դավաճանների պակաս չկա: Ինչպե՞ս է հանձնվել Սասունը, Կարսը, Մուշը, Սուրմալուն, Նախիջևանը: Ու՞մ նախաձեռնությամբ է հանձնվել Արծվաշենը: Ի վերջո, ո՞վ է նպաստել Ակնայի, Քարվաճառի, Կովսականի, Սանասարի, Ջրականի, Հադրութի, Շուշիի, Բերձորի, Աղավնոյի հանձնմանը:
Արդյո՞ք մենք գիտենք անուններ:
Իհարկե, գիտենք:
Արդյո՞ք մենք ունենք լուսանկարներ:
Իհարկե, ունենք:


Եթե մեր ավագ սերնդակիցները թանգարաններում տեսնեին 20-րդ դարի սկզբի դավաճանների լուսանկարները, ապա 20-րդ դարի վերջում Արծվաշենը չէին հանձնի:
Եթե մեր կրտսեր սերնդակիցները թանգարաններում տեսնեին Արծվաշենը հանձնողների լուսանկարները, ապա գոնե կմտածեին Քարվաճառը, Բերձորն ու Աղավնոն հանձնելուց առաջ:
Իսկ ի՞նչ ենք անում մենք: Կարսը, Մուշը, Զեյթունը հիշելու համար նույնանուն ռեստորաններ ենք բացում, Արծվաշենի հիշատակին նվիրված հուշահամալիր ենք կառուցում, շուտով նույն կերպ Բերձորն ու Աղավնոն ևս «կհավերժացնենք»: Եվ ի՞նչ կստանանք արդյունքում: Ոչինչ: Ապագայում Երևանն ու Գյումրին հանձնողները կրկին կխուսափեն պատասխանատվությունից, քանզի վստահ կլինեն, որ իրենց սերնդակիցները Գլենդելում կամ Փարիզում, առավելագույնը՝ «Երևան» կամ «Գյումրի» ռեստորան են բացելու և միայն այդպես Երևանն ու Գյումրին հիշեն:


Համոզված եմ, որ, մերձբալթյան պետությունների օրինակով, հանրային վայրերում մեզ մոտ պետք է փակցված լինեն այս կամ այն բնակավայրի հանձնման հետ նույնականացվող անձանց լուսանկարները: Օրինակ՝ Ճամբարակում Արծվաշենի հուշահամալի՞ր եք կառուցել: Լավ եք արել: Արծվաշենի հանձնման հետ նույնականացվող անձանց լուսանկարներն էլ հուշահամալիրի պատին փակցրեք, որպեսզի իմ և ձեր երեխաները, այդ լուսանկարները տեսնելով, բացառեն դավաճանությունը: Հակառակ դեպքում, որոշ ժամանակ անց Արծվաշենի հուշահամալիրի եղևնիների տակ կհայտնվեն Արծվաշենը հանձնողների թոռներն ու ծոռները և առանց ամաչելու Ճամբարակն էլ կհանձնեն:


Ապագա դավաճանությունները կանխելու համար պետք է նախորդ դավաճանություններին պատշաճ գնահատական տալ: Դա ամբողջ աշխարհն է հասկացել: Մենք բացառություն ենք:

Դիտվել է՝ 11602

Մեկնաբանություններ