Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

«British petroleum»-ը լքում է Ադրբեջանը

«British petroleum»-ը լքում է Ադրբեջանը
21.09.2024 | 06:53

Բրիտանական այս գիգանտը, թերևս, տարիներ առաջ էր փորձում լքել Ադրբեջանը, բայց փաստն արձանագրվում է այժմ։

Ըստ էության, նավթային բռնապետությունը, զրկվելով գլոբալ կորպորացիաների ներկայությունից, մի օր վերածվելու է նավթային գաճաճ դիկտատուրայի։

Բրիտանական կապիտալի կողմից Ադրբեջանը լքելը ունենալու է որոշակի աշխարհաքաղաքական հետևանքներ, որոնք պարտադիր չի, որ մեկ-երկու տարվա ընթացքում արտահայտվեն։

Բաքվի նավթային բռնապետությունը բացառապես նավթա-գազային գործարքներով ապրող դասական արհեստական պետություն է, որին ևս սպասվում է այնպիսի վախճան, ինչպես՝ նախորդներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ