Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Արդյունքի կոդը պարզեցնում է ամեն ինչ՝ կորպորատիվ միջավայրից մինչև պետական կառավարում

Արդյունքի կոդը պարզեցնում է ամեն ինչ՝ կորպորատիվ միջավայրից մինչև պետական կառավարում
13.08.2024 | 09:28

Հաջողության ամենահին մշակութային կոդերից մեկը ԱՐԴՅՈՒՆՔԻ կոդն է։

Ըստ այս կոդի, երևույթները պետք է ունենան ընդամենը երկու գնահատական՝ կա ԱՐԴՅՈՒՆՔ կամ չկա ԱՐԴՅՈՒՆՔ։ Այս կոդը արևմտյան քաղաքակրթության մեջ ունի ձևավորող դեր։ Այն Հռոմի, իսկ այնուհետև բրիտանական և ամերիկյան համակարգերի հաջողության գրավականներից մեկն է։

Այս կոդի ազդեցությունն է, երբ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական տվեց Թրամփի դեմ մահափորձից հետո։ Այսինքն, կա ձախողում, և այդ ձախողման պատճառները արդեն կարևոր չեն։ ԱՐԴՅՈՒՆՔԻ բացակայության դեպքում միանգամից հետևում է հրաժարականը։ 2008-ի ճգնաժամի ժամանակ կորպորացիաներում, որտեղ չկար ԱՐԴՅՈՒՆՔ, սկսվեց տնօրենների հրաժարականների տարափը։ Թեև առաջին հայացքից առկա էր ԱՐԴՅՈՒՆՔԻ բացակայության օբյեկտիվ պատճառ՝ տնտեսական ճգնաժամը, բայց ԱՐԴՅՈՒՆՔԻ կոդի կանոնի համաձայն՝ չկա ՊԱՏՃԱՌ հասկացություն, կա միայն ԱՐԴՅՈՒՆՔ հասկացությունը։

ԱՐԴՅՈՒՆՔԻ կոդն է, որը հանգեցնում է նաև ստեղծող մարդու նկատմամբ պաշտամունքին։

ԱՐԴՅՈՒՆՔԻ կոդը պարզեցնում է ամեն ինչ՝ սկսած կորպորատիվ միջավայրից մինչև պետական կառավարում։ Քաղաքական ընտրություն կատարելիս պետք է լինի մեկ չափանիշ՝ կա՞ ԱՐԴՅՈՒՆՔ։ Եթե կա, ապա շատ լավ, եթե չկա, ապա ընտրությունը պետք է կանգնի հրաժեշտի վրա, և ընտրվի հաջորդ ամենահավանական ԱՐԴՅՈՒՆՔ ապահովողը։

Այս պարզ, ամենաժամանակակից և դարերով ապացուցված մեխանիզմի փոխարեն մեզ մոտ կասեն՝ «բա 30 տարի՞ն», «բա միջազգային իրավիճա՞կը», «բա ՀԱ՞ՊԿ-ը», «բա օ՞դը», ու վերջում էլ դիագնոզ կտան՝ «խեղճը ի՞նչ աներ»։ Դրա համար միայն Հայաստանում կարելի է տեսնել «մասկվիչի մատոռով» արևմտամետների։ Մշակութային կոդերով՝ Սովետ, բայց էթիկետկով՝ Արևմուտք։

Իր ոչխարներին ըստ արդյունքի գնահատող հովիվն ավելի ռացիոնալ է, քան լավագույն ԲՈՒՀ-երում կրթություն ստացած, բայց ինքն իրեն ու աշխարհը ԱՐԴՅՈՒՆՔՈՎ չչափող կրթված մարդը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ