-
06.06.2013|
19:43
Ես հասկանում եմ, որ մենք աղքատ պետություն ենք, և մեր պետբյուջեում էլ դույլերով լիքը փող չկա, բայց համոզված եմ, որ Հայաստանի նման երկրում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 100.000 դրամից ոչ պակաս։
-
05.06.2013|
14:01
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ:
Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված ողբերգական միջադեպի մասին հայտնի դարձավ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ վերջինիս պաշտոնանկ անելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ լկտի և անօրինական բան է տեղի ունեցել: Լավ, էսքանը հասկացանք, համամիտ եմ:
-
05.06.2013|
00:43
Այս թոհուբոհի մեջ մի բան հստակ հասկացա. ձեռքը թափ տալն ու անցնելը, լռելն ու գլխիկոր քայլելը, առանց հետ նայելու գնալը, անտարբեր հայացքը խոսում է մի բանի մասին, որ այս ամենը դեմարշ է հասարակության կողմից պետության դեմ, ավելի ճիշտ՝ պետական համակարգի դեմ:
-
03.06.2013|
15:04
Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է: Մեր ընդհանուր գահավիժումը կասեցնելու, այս հուսահատ իրավիճակում բեկում մտցնելու համար այն ընդամենը մի քանի ամիս ունի: Մեզ բաժին հասնող ամեն մի վատ նորություն կապվում է կոնկրետ պաշտոնյաների անվան հետ, նույնականացվում է նրանց հետ, ու խորանում է համընդհանուր համոզմունքը, որ հենց իրենք են մեր բոլոր դժբախտությունները նպատակաուղղված կերպով ծնող, բազմացնող համազգային չարիքը:
-
02.06.2013|
13:05
Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել դիմություն ձևը: Այսպիսի բառ չկա հայերենում և, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ դիմադիր-ը ընդդիմադիր-ի հականիշը չէ, այլ հոմանիշն է, նույնիսկ՝ նույնանիշը:
-
01.06.2013|
00:06
Ամեն օր մի բան գցում են եթեր՝ գազի հարցը առժամանակ շղարշելու համար: Այնինչ գազի հարցը սոսկ միայն գների բարձրացման հարցը չէ: Այն այսօր դառնում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերանայման առարկա: Ես դեմ եմ, որ Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառի դրա միջազգային գնից ցածր գնով եւ ընդհանրապես որեւէ զիջում կատարի առեւտրային, տնտեսական եւ այլ հարաբերություններում:
-
31.05.2013|
12:36
Մարդիկ ի ծնե դերասան են, տաղանդավոր դերասան:
Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող երկար ու ձիգ ճանապարհ է` հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, երբեմն զզվելի, մեկ-մեկ նաև երջանիկ:
-
30.05.2013|
21:19
Ձեւի եւ ձեւականութեան մեր ժամանակներուն, մարդ էակը այնքան կարօտը ունի խորքային ճշմարիտ խօսքի, որ արտայայտէ իրա՛ւ ապրումներ, անկեղծ զգացումներ, ինքնատիպ մտքեր:
-
29.05.2013|
23:55
Առաջարկում եմ օրենսդրորեն Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների մասնակիցներին ազատել հողի և անշարժ գույքի (մասնավորապես՝ տուն և բնակարան) տարեկան հարկերից:
-
28.05.2013|
23:13
Մենք ստրկամիտ ենք, և դա դրսևորվում է այլոց հանդեպ մեր կողմից տածած և՛ սիրո, և՛ ատելության մեջ: Միևնույն ջերմեռանդությամբ կարող ենք թե՛ ստորաքարշորեն քծնել ու հավերժ ծառայելու խոստումներ տալ, թե՛ ինքնամոռաց կերպով փնովել ու կոխկրտել նրան, ում բառացիորեն երեկ հավերժ սիրո ու հավատարմության անկեղծագույն խոստումներ էինք տալիս: Այսօր ուրանում ենք այն, ինչը դեռ երեկ կյանքից ավելի թանկ էինք հռչակում: