Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խոսում են երկիրը քաոսի վերածածները

Խոսում են երկիրը քաոսի վերածածները
18.06.2023 | 16:41

Հայաստանի Հանրապետություն թերթը վատն էր:

Հայաստանի Հանրապետության բանակի վրա հույս դնել չէր կարելի (բացառություն են` Աշոտիկը որպես հերոս, Աննան` հերոսածին մայր):

Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը վատն են:

Հայաստանի Հանրապետությունը կադաստրի վկայական չունի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գլխում աղքատություն է:

Հայաստանի Հանրապետության բանակում «տռուսիկ» չկար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի գերիները մի քանի (մոտ 30) ամիս սպասում են:

Հայկական Շուշին դժգույն էր:

Հայաստանի Հանրապետության գնած զենքերը անպիտան էին:

ՈՒ սրա մասին խոսում են բանակում չծառայած, բարձրագույն կրթություն չստացած առաջնորդն ու իր թիմակիցները, ովքեր երկիրը վերածել են քաոսի:

Մեր երկրում չկա մի ոլորտ, պետական կառույց, որը բնականոն կերպով կատարում է իր գործառույթը:

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բոլոր կարմիր գծերի վրայով անցել են:

2018-ի մայիսին առաջին իսկ հարվածը կերան դպրոցները, պախարակվեցին ուսուցիչները, հանկարծ բացահայտվեց նրանց ԿԱՇԱՌԱԿԵՐ լինելը:

Սրանք զզվում են Հայաստանի Հանրապետությունից էլ, հայ ժողովրդից էլ:

Նշան ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ