Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մխիթարիչ վիճակագրություն

Մխիթարիչ վիճակագրություն
10.05.2023 | 21:59

Վիճպետկոմի գլխավորը իր համար հանգիստ նստած՝ թվերի հետ խաղ էր անում, մեկ էլ զնգաց այն հեռախոսը, որին պատասխանելուց առաջ մի թունդ քֆուր էր տալիս ու խիստ լարվում.

- Լսում եմ:

- Հլը մի այնպիսի վիճակագրություն ասա, որ հիմա հրապարակեմ ու ռեյտինգս բարձրանա:

- Ճիշտն ասած այդպիսի մի բան ունեմ, բայց պահել էի, որ ձեր ծննդյան օրը նվեր անեմ:

- Ծնունդիս դեռ շատ կա, համ էլ հիմա շատ ա պետք, շո՛ւտ ասա:

- Խառը ամուսնությունների թիվը կտրուկ նվազել է:

- Ո՛նց թե նվազել ա, բա էսքան թուրք ու հնդիկը ինչի՞ համար ենք բերում, արա՛:

- Հասկանում եմ, որ Ձեր այդ ծրագիրը չաշխատեց, բայց ժողովրդին այդ վիճակագրությունը դուր կգա:

- Լավ, գոնե պարզե՞լ եք՝ ինչի ա նվազում:

- Ճիշտն ասած, երբ Դուք ձեր տիկնոջ հետ դուրս եք գալիս մարդամեջ, մանավանդ երբ գնում եք արտասահման...

- Հա ի՛նչ, ի՛նչ, յանի ի՛նչ...

- Դե որ այլ ազգերը Ձեզ տեսնում են, էլ ոչ ոք մեզանից աղջիկ չի առնում, ոչ էլ աղջիկ են տալիս մեզ...

- ՈՒ դու ուզում ես, որ էդ ապուշությունը հրապարակե՞մ: Կարող ա՞ ընկել ես հետևիցս:

- Ոչ, ինչ եք ասում: Պատճառի հետ գործ չունեք, Դուք միայն արդյունքը հրապարակեք, ու նորից կդառնաք բոլոր խոպանչիների կանանց աչքի լույսը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5955

Մեկնաբանություններ