ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Հարցաքննություն. Զորայր Խալափյան (1933-2008)

Հարցաքննություն. Զորայր Խալափյան (1933-2008)
27.07.2022 | 07:28

Սևի Չալյանին հարցաքննողն այս անգամ նիհար, երկարավուն դեմքով մի երիտասարդ էր.
-Հիմա պատմիր «Հայկական ազգային կոմիտեի» մասին: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց ցուցումով հավաքագրում էր կատարվում՝ Արցախում ապստամբություն բարձրացնելու ու Հայաստանի հետ վերամիավորվելու համար:
-Այդպիսի բան ես չեմ լսել: Առաջին քննության ժամանակ էլ եմ ասել:


Առավոտյան կողմ քննիչը նկատելի հոգնել էր, ու դրանից գազազած ու չարացած վեր թռավ.
-Նավթ եմ լցնելու, բոլորիդ վառեմ: Ժողովրդի թշնամիներ, դավաճաններ, դաշնակներ, տեռորիստներ, է՛լ ասե՞մ: Արցախ եք ուզո՞ւմ, ա՛ռ քեզ Արցախ,-ձեռքը գրպանից հանելով ու հայհոյանշանը դեպի Սևին շպրտելով` ասաց նա:-Գիտե՞ս սա ինչ է... Ադրբեջանի եղբայրական աշխատավոր գյուղացիությունը մարզին ինքնավարություն է տվել, ամեն ինչ տալիս է. ա՛ղ տալիս է, նա՛վթ տալիս է, մանուֆակտուրա՛ և տրիկոտա՛ժ, իրենցից կտրում՝ ձեզ են տալիս, էլի՛ ձեր աչքը կռոների վրա է: Անաղուհաց, նացիոնալիստ շան որդինե՛ր...


(«Միջնաշեն», վեպ, Եր., «Նաիրի» հրատ., 1991)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 18508

Մեկնաբանություններ