ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արարատից Եվրոպան» Բելգիայում

«Արարատից Եվրոպան» Բելգիայում
20.09.2012 | 20:37

Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «Ես հայ եմ. YES I AM» փառատոնի շրջանակներում կցուցադրվի Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմում ներկայացված են վաղ քրիստոնեական Հայաստանից Եվրոպա մեկնած և կաթոլիկ եկեղեցու սրբերի կարգը դասված հոգևորականներ, ինչպես նաև հայկական վաղ քրիստոնեական ճարտարապետության` եվրոպական եկեղեցաշինության վրա ունեցած ազդեցությունը: Խոսքը կենտրոնագմբեթ եկեղեցիների մասին է, որոնք ըստ եվրոպացի գիտնականների` ստեղծել են հայերը, հետագայում տարածվել է հարակից շրջաններում ու Եվրոպայում:
Ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում և այլուր: Ներկայացվող պատմական փաստերը հաստատում են արտերկրի գիտնականներն ու հոգևորականները: Թարգմանվել է տարբեր լեզուներով:
Նշենք, որ այս տարի «Արարատից Եվրոպան» ցուցադրվելու է նաև ԱՄՆ-ում, ցուցադրություններ են նախատեսվում նաև Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Շվեցարիայում և Ֆրանսիայում: Ցուցադրությունները կազմակերպվում են տեղի հայերի համար, սակայն ֆիլմը հետաքրքրություն է առաջացնում նաև օտարերկրացիների շրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ