ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ամբողջ աշխարհում այդ տեսակը հայտնի է հայկական ասեղնագործ ժանյակ անունով» (ֆոտոշարք)

«Ամբողջ աշխարհում այդ տեսակը հայտնի է հայկական ասեղնագործ ժանյակ անունով» (ֆոտոշարք)
18.09.2012 | 00:30

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է ժողովրդական վարպետ ԼԵՆԱ ԳՈՐԳԻՆՅԱՆԻ ժանյակե աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Խաչվերաց տոնին: Ներկայացված են հիմնականում ասեղնագործ ժանյակներ: Ինչպես նշեց կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, ամբողջ աշխարհում այդ տեսակը հայտնի է հայկական ասեղնագործ ժանյակ անունով:
«Դարեր շարունակ հայ կանայք ստեղծել են բացառապես կիրառական նշանակություն ունեցող ժանյակներ, որոնց հիմնական գործառույթը հագուստը կամ շրջապատող իրականությունը գեղեցկացնելն էր: Լենա Գորգինյանի ժանյակները դեկորատիվ են, ստեղծված են կերպարվեստի գործերի պես շրջանակի մեջ առնելու և պատից կախելու համար: Խոսքը հատկապես «Խաչը խորանում» խորագիրը կրող շարքի մասին է, որի յուրաքանչյուր նմուշ կարելի է անվանել «կոթողային»,- ասաց Կարինե Բազեյանը: Նրա խոսքով՝ խաչը հայկական ժողովրդական զարդարվեստի նախընտրելի նախշերից է, բայց չի հանդիպում ժանյակի զարդահամալիրում: «Գուցե առանձին նախշերի մեջ կա, բայց որ խաչը դառնա կենտրոնական հիմնական հորինվածք, ավանդական մեր ժանյակի մեջ չի հանդիպում,- ասաց նա:- Վստահաբար կարելի է ասել, որ այն նոր մոտիվ է հայկական ժանեկագործության մեջ, որը գեղարվեստորեն զարգացնելու առաջնությունը պատկանում է ժանեկագործ Լենա Գորգինյանին»:
Մի առանձնահատկություն ևս. մեր հայկական ժանյակներին բնորոշ է կրկնությունը: Խաչքարերի օրինակով այս աշխատանքներում ևս ո՛չ խաչերը, ո՛չ վարդյակները չեն կրկնվում և յուրաքանչյուր ժանյակում ներկայանում են նոր հորինվածքով:
Լենա Գորգինյանն իր աշխատանքները չի վաճառում, նվիրում է զավակներին, թոռներին: Նրա ստեղծագործությունների անհատական առաջին ցուցահանդեսը բացվել է 2009-ին, ներկա ցուցահանդեսում վերջին տարիներին արված աշխատանքներն են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 24975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ