ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորաձևության ճանապարհը Բեռլինում (ֆոտոշարք)

Նորաձևության ճանապարհը Բեռլինում (ֆոտոշարք)
25.07.2012 | 17:50

Բրիտանական խորհրդի նախաձեռնած` «Նորաձևության ճանապարհ» ծրագրի ցուցահանդեսը Բուխարեստից հետո ներկայացվել է Բեռլինում` ընդգրկվելով Բեռլինի նորաձևության շաբաթվա պաշտոնական ծրագրում:

Այս մասին տեղեկացնում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից:
Ծրագրի մասնակից Գայանե Սողոմոնյանը, ով աշխատել է գերմանացի դիզայներ Մելանի Ֆրեյերի հետ, նշել է, որ «Նորաձևության ճանապարհ» ծրագրի գաղափարը կդառնա ոգեշնչման աղբյուր իր նոր` «Գարուն-ամառ-2013» հավաքածուի համար: «Բեռլինի նորաձևության շաբաթին մասնակցությունը հնարավորություն տվեց ծանոթանալու ոլորտի վերջին միտումներին: Մշակույթների երկխոսության գաղափարը և տպավորություններս Բեռլինից այնքան ծավալուն են, որ չեմ կարող սահմանափակվել իմ ստեղծած երկու զգեստով»,- ասել է նա:
Օգոստոսին հավաքածուն կներկայացվի Դանիայում` Կոլդինգի դիզայնի դպրոցում: Մինչ եվրոպական «շրջագայությունը» այն ցուցադրվել է Հայաստանում: Առաջին կանգառը Գյումրին էր: Ծրագրի ավարտից հետո հավաքածուն կփոխանցվի Երևանի պատմության թանգարանին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ