ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարկուտն արտ ճարեց ու ջրեց եկող տարվա սերմացուն

Կարկուտն արտ ճարեց ու ջրեց եկող տարվա սերմացուն
31.07.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
Յոթփականի գաղտնիքներն անկախությունից հետո դադարել են գաղտնիության սերմ-հատիկներ պարունակելուց։ Պետք չէ սպասել ծլելուն, որ սուտն ու ղորթը երևան։ Գաղտնիքը` դեռ ձև ու մարմին չառած, չոր լեզու և թաց թև է դառնում «բանավոր» ու «գրավոր» մարդկանց համար։ Մի կարկուտ ծեծող էլ ինձ անծանոթ, բայց անպայման հարգարժան Ալբերտ Հովսեփյանն է` յուր սևակնած ու ծանր ամպերից թափած կարկուտով («Վերածվել են արտահանվող «ապրանքի», «Իրավունքը de facto»-ի թիվ 55)։ Իհարկե, ապրանք բառը անհարկի չակերտելով, հեղինակը ոչ ապրանքի ապրանքային տեսքը ո՛չ մեղմում է և ո՛չ էլ գրավիչ դարձնում, բայց մատնում է իր մաղձոտությունը։ Դա համարենք գովազդ... Դեռևս չասած, թե խոսքն ինչի մասին է, նախ ասենք, որ թերթը շռայլ է գտնվել ու իր սուղ էջերում տեղ է տվել Աշոտ Փոթիկյանի և Տանյա Թանդիլյանի արձագանքներին։ Առաջինը մտքի ու մուտքի դուռ-կտուր թռչկոտելուց հետո արձակում է նետը. «Շառլ Ազնավուրին ոչ ոք չի հարցնում` անուն-ազգանունդ ինչո՞ւ փոխեցիր»։ Էստեղից էլ Տանյա Թանդիլյանի կեցվածքը` «Դասական դժգոհության համախտանի՞շ»։ Ալբերտ Հովսեփյանը և Աշոտ Փոթիկյանը մեր մտքերի մորմոնջաբնին ու շնաճանճաբներին լավ ձեռ են տալիս, իրենց արևով` խրխրթորում են...
Ի՞նչ է պատահել։ Եղել է էն, որ պիտի լիներ. մեր` ՀԱՅ մարզիկը` Արթուր Աբրահամը, Բեռլինի «Մաքս Շմելինգ Հալլե» մարզասրահում հ պ ա ր տ հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հանդեպ։ Հենց սկզբում ասեմ` եթե ավելի լավ բառ գտնեմ մեր Արթուր Աբրահամի համար, սա Մահիր Օրալի երեսին կասեմ` հրաշալի բռնցքամարտիկ, արժանի հակառակորդ չէ, այլ մրցակից։
Ազգովի ուրախության կարոտ ենք։ Արթուրի կամ Աբրահամի հոբելյանական-անընդմեջ հաղթանակը ոգեշնչեց մեզ։ Երբեք ոչ նրա համար, որ դիմացինը` պայքարողը, հույսեր փայփայողը, հարձակման անցնողը, ծեծ ուտողը, ծնկի եկողը թուրք էր, ի վերջո, պարտվողը թուրք էր։ Արթուրն իր մրցակցին մեզնից թաքուն մի բան էր ասում` խելքդ գլուխդ հավաքիր, դեռ ջահել ես, դեռ շատ մարտեր ունես վարելու, մկաններիս պողպատությանը մի՛ սովորիր, կքայքայվես, կպցնելը դժվար կլինի... Եվ մեծշունչ էր, ասպետ էր, որ շուտ զգաց` ընկածին չեն խփում, ծնկածին ու իրեն նայողին չեն խփում... Սա մարտի սքանչելի, ասպետական տեսարան էր։
Շնորհակալ եմ, մտքի թել ունեցող Տանյա-լրագրողուհի... Տեսանող։
Իմ ջահել ժամանակ մի լավ ֆուտբոլիստ ունեինք, նաև նրա խաղը նայելու համար էի վազում ստադիոն։ Մարզիչը հետը չուներ։ Ինչո՞ւ գլխով չխփեցիր, աջ ոտքդ կախ էր ընկել, ձախ ոտքի հարվածով, ճիշտ է, գոլ խփեցիր, բայց ճիշտը հարմար դիրքում գնդակի սպասող խաղընկերոջը փոխանցելն է... Մարզիչները եթե չուզենա՜ն... Հիմա մեր «կրիտիկոսներինն» է. ինչո՞ւ է լքել հայրենիքը, ինչո՞ւ է գերմանացու դրոշի տակ հանդես գալիս, ինչո՞ւ է տոհմական Ավետիք անունը դարձրել բոռբոռային Արթուր, ազգանվան պոչը ինչո՞ւ է խուզել...
Իհարկե, հարգելի հարգարժանները լավ ճարճատում են, էսպես շարունակվի` պարապությունից փամփուշտ ալ կարձակին։ Գոնե տանելի մեղքեր փորձեն բարդել ու բարձել։ Էս «հարյուր տարի է» գոռում ու բոռում ենք` հայոց ուղեղների արտահոսք է կատարվում, մեր ուղեղները մաքրում-զննում են Եվրոպայում, ապա ուղարկում Ամերիկա, այլ երկրներ ու աշխարհամասեր։ ՈՒղե՜ղը... Մի՜տքը... Իսկ ո՞վ ասաց, որ Ավետիք Աբրահամյան-Արթուր Աբրահամի ուղեղը միտք չէ կամ միտքը ուղեղ չէ... Մենք ամեն ինչ անում ենք, որ օտարի համար ամեն ինչ հեշտ լինի, անգամ մեր հայահունչ անունները «վարի ենք տալիս»։ Այո՛, մեր ջոջերը ասում են` մենք Եվրոպան, աշխարհը լցնում ենք ուղեղով, ամենաէժան մարդկային ուժով. ահա մեր կապիտալը։ Ավա՜ղ, էստեղ լավ ճլորում ենք... Բայց... Մեղադրելով, իրար փնովելով ոչինչ դուրս չի գա։ Խելքս էլ էնքան շատ չի, որ պճպճացող կարասի գինու նման թափվի։ Ալբերտ Հովսեփյանին ու Աշոտ Փոթիկյանին էլ կխնդրեմ, վերջինս թեև բռնցքամարտասեր չէ, որ թեկուզ օտարի շնչի տակ, օտարի դրոշի ծփանքի տակ, օտարի հացով... մեր բռնցքամարտիկը շարունակի իր հաղթարշավը։ Ես գուցե բոլորիցդ եմ մտահոգ. ե՞րբ պիտի մեր մարդն իր անկախությունը զգա, ե՞րբ պիտի մեր դրոշը զգա իր ծփանքն ու զգա իր գույնը... Չի լինի, չէ՞, Ալբերտ, որ մեկը հարցնի` ինչո՞ւ է քո անունը Ալբերտ... Թումանյանն ասում էր` ներսից է գալու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։ Մեր փչացածությունն է, որ չի փչանում` աճում է, ծաղկում է... Նեղանալու բան չկա։ Մարդիկ ուշքի-խելքի են գալիս նաև էն ժամանակ, երբ խելքն այլևս ոչ մեկին, անգամ տիրոջը չի կարող ծառայել։ Մեր հին ժողովրդի խելքը դեռ ջահել ու ջահելի է։ Պահանջելը շատ է հեշտացել ու... անգրագիտացել։ Որ պահանջում ես, հոխորտում, դրա կիսի կիսի կիսի կեսը կարո՞ղ ես դու անել։ Ասես գյուտ էին անում` արա, թուրք ա, հենց առաջին հարվածով տուր շարքից հանիր... Էդպես չի լինում... Ասելու շատ բան կա։ Թող որ կարողանանք մեր վերջին հողակտորը դարձնել հզոր հայրենիք, ու այլևս թող խորթ լինեն կամ խորթ չլինեն ոչ մի և ուրիշ դրոշներ:
...Հաղթողի` Արթուր Աբրահամի ապրած տնից` Գերմանիա, մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը «խաղաղ-ուրախ» ռեպորտաժ է վարում։ Մտերիմներով հավաքվել են։ Անկեղծ պահ է։ Դեռ միամիտ լոռեցուս թվաց, թե կերևա նաև... Մահիր Օրալը։ Ախր, Արթուրի հոբելյանական հաղթանակի մեջ հաստատ խառն է Օրալի մատը։ Է՜, միասին էդքան աշխատել են, թող մի կտոր չալաղաջ էլ նա ուտեր, թե չէ միայն ծեծ ուտելով ի՞նչ դուրս կգա... Եվ` վերջակետելուց առաջ. ժողովուրդն ասում է` հացը հացրարին տուր, մի հատ էլ ավել տուր։ Հարցրարը` հաց արարողը, հռչակավոր բռնցքամարտիկ, որոնված Արթուր Աբրահամն է։ Տղաներս ասացին` նա էլ «Յունիբանկի» նախագահ Վարդան Աթայանն է` հովանավորներից։ Թող էդ հացրարությունը երկար շարունակվի...
Հայրական տնից վերցրած անուն-ազգանունով`
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ