ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրքիան քննադատել է Չինաստանի իրականացրած «ցեղասպանությունը» («ԲիԲիՍի Նյուզ», 10 հուլիսի, 2009 թ.)

Թուրքիան քննադատել է Չինաստանի իրականացրած «ցեղասպանությունը» («ԲիԲիՍի Նյուզ», 10 հուլիսի, 2009 թ.)
21.07.2009 | 00:00

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՏԵՍԱԿ»
«Դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես է Չինաստանի ղեկավարությունը կարողանում դիտորդի դերում մնալ»
Թուրքիայի վարչապետը Չինաստանի Սինցզյան նահանգում իրականացված էթնիկ բռնությունները որակել է որպես «ցեղասպանության մի տեսակ»։
«Այս իրադարձությունն այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոսել է այն բանից հետո, երբ գիշերային պարետային ժամ է վերահաստատվել Սինցզյանի մայրաքաղաք ՈՒրումչիում, որտեղ անցյալ կիրակի բախվել էին մահմեդական ույղուրներն ու չինացիները (ինքնանվանումը` հան)։
Չինաստանի պետական «Սինհուա» (Xinhua) լրատվական գործակալությունը հայտնում է, որ բռնությունների պատճառով զոհերի թիվն այնտեղ 156-ից հասել է 184-ի։ Ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։
Թուրքիան, որ հիմնականում մահմեդական երկիր է, լեզվական և կրոնական կապեր ունի Չինաստանի ծայր-արևմտյան շրջանում բնակվող ույղուրների հետ։
«Չինաստանում տեղի ունեցող իրադարձությունն ինչ-որ առումով ցեղասպանության մի տեսակ է»,- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում լրագրողներին ասել է պարոն Էրդողանը։
«Այնտեղ տեղի են ունենում դաժանություններ, հարյուրավոր մարդիկ են զոհվել և 1000-ը` վիրավորվել։ Մենք դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես է Չինաստանի ղեկավարությունը կարողանում դիտորդի դերում մնալ նման իրադարձությունների պարագայում»։
Թուրքիայի վարչապետը նաև հորդորել է Պեկինին` զբաղվել մարդու իրավունքներին առնչվող այս խնդրով և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` մեղավորներին օրենքի շրջանակներում պատժելու համար։
Պարոն Էրդողանի այս մեկնաբանությունները հաջորդել են չինական ապրանքները բոյկոտելու մասին Թուրքիայի առևտրի և արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունի` մեկ օր առաջ թուրքերին ուղղած հորդորին:
Պեկինը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել պարոն Էրդողանի քննադատությունը։ Սակայն հայտնել է, որ 184 զոհվածներից 137-ը հան չինացիներ են։
ՈՒՅՂՈՒՐՆԵՐԻ ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ
ՈՒրբաթ օրը Չինաստանի իշխանությունները ՈՒրումչիում վերահաստատեցին գիշերային պարետային ժամը։ Երկու օր էր, ինչ պարետային ժամը դադարեցվել էր այն բանից հետո, երբ պաշտոնյաներն ասել էին, որ քաղաքը վերահսկողության տակ է։ Հրամայված էր ուրբաթ օրը փակ պահել քաղաքի մզկիթները, փակցվել էին գրություններ, որտեղ մարդկանց հրահանգվում էր աղոթել տներում։
Սակայն առնվազն երկու մզկիթ բացվեց, երբ ույղուրների խմբեր հավաքվեցին դրսում և պահանջեցին ներս թողնել իրենց` Իսլամում շաբաթվա ամենասուրբ օրն աղոթելու համար։
«Մենք որոշեցինք բացել մզկիթը, քանի որ այդքան շատ մարդ էր հավաքվել։ Մենք չէինք ցանկանում, որ միջադեպ լիներ»,- «ԱՓ» (AP) լրատվական գործակալությանն ասել է ույղուրներով բնակեցված թաղամասերից մեկում գտնվող սպիտակ մզկիթից դուրս կանգնած մի ոստիկան։
Աղոթքից հետո հասարակական կարգը պաշտպանող ոստիկանները բռունցքներով ու ոտքերով հարվածել են ույղուր ցուցարարների փոքր մի խմբի, որը պահանջում էր ազատ արձակել նախորդ կիրակի օրվա բռնություններից հետո կալանավորված մարդկանց, հայտնում է «ԲիԲիՍի»-ի (BBC) թղթակից Քվենթին Սոմերվիլը։
ՈՒրբաթ օրվա աղոթքից հետո մահմեդական ույղուրների մի փոքր խումբ քայլեց ՈՒրումչիի փողոցներից մեկի երկայնքով` պահանջելով ազատ արձակել այն մարդկանց, ովքեր կալանավորվել էին կիրակի օրվա ապստամբությանն իրենց ենթադրյալ մասնակցության համար։
Հանրային կարգը պահպանող մեծ թվով ոստիկաններ շրջապատեցին խումբը, նրանք բռունցքներով ու ոտքերով հարվածում էին ցուցարարներին. մի սպա մահակով ծեծեց ույղուրներից մեկին։ Արտասահմանյան մի քանի լրագրողներից առգրավեցին սարքավորումները, ոմանց էլ կալանավորեցին։
Ավելի վաղ խումբն ասել էր, թե անհանգստանում է իրենց անվտանգության համար։ Իշխանությունները չեն հայտնում, թե ինչ է պատահել նրանց հետ։
Այդ ընթացքում քաղաքի հիմնական ավտոկայանը, ինչպես ասում են, լիքն էր մարդկանցով, ովքեր փորձում էին հեռանալ անհանգստությունների վայրից։
Ըստ ԱՖՓ (AFP) լրատվական գործակալության` ավտոբուսների լրացուցիչ երթեր էին կազմակերպվել, իսկ տոմսեր վերավաճառողները գանձում էին տոմսի արժեքի հնգապատիկը։
«Չափազանց վտանգավոր է այստեղ մնալը։ Մենք վախենում ենք բռնություններից»,- ասել է 23-ամյա մի շինարար բանվոր` Կենտրոնական Չինաստանից։
Բռնությունները սկսվեցին կիրակի օրը, երբ ույղուրների բողոքի ցույցը բռնության վերածվեց. նրանք դուրս էին եկել բողոքելու ընդդեմ մի քանի շաբաթ առաջ հարավային Գուանգդոն գավառում գտնվող խաղալիքների գործարանում ույղուրների և չինացիների միջև տեղի ունեցած բախման, որը մահվան ելք էր ունեցել:
Տարիներ շարունակ լարվածությունը Սինցզյան նահանգում աճում է, քանի որ մեծ թվով չինացի (հան) գաղթականներ են վերաբնակություն հաստատում այս նահանգում, ուր կենտրոնացած է ույղուր փոքրամասնությունը։
Շատ ույղուրներ կարծում են, որ տնտեսական աճը շրջանցում է իրենց, և բողոքում են խտրականության ու նվազող հնարավորությունների դեմ։
ՍԻՆՑԶՅԱՆ. ԷԹՆԻԿ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիմնական էթնիկ բաժանումը. ույղուրներ` 45 %, չինացիներ` 40 %:
Հունիսի 26. Հարավային Չինաստանում չինացիների և Գուանգդոնի ույղուրների միջև գործարանում տեղի ունեցած կռվից հետո բռնկված զանգվածային բախման պատճառով երկու ույղուր զոհվեց։
Հուլիսի 5. ՈՒրումչիում վեճի պատճառով ույղուրների կազմակերպած բողոքի ցույցը վերածվեց բռնության` թողնելով 156 զոհ (որոնց մեծ մասը հան չինացի էր) և ավելի քան 1000 վիրավոր։
Հուլիսի 7. կին ույղուրները դուրս եկան բողոքի տղամարդկանց կալանավորելու կապակցությամբ։ Ի պատասխան` հան չինացիներն անցկացրին զինված քայլերթ։
Հուլիսի 8. նախագահ Հու Ջինթաոն վերադարձավ «Մեծ ութնյակի» (G8) գագաթաժողովից, որպեսզի զբաղվի ստեղծված ճգնաժամով։
«Արարատ» ռազմավարական կենտրոնի արտասահմանյան մամուլի տեսություն էջից
WWW.ararat-center.org

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ