«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ
08.11.2011 | 00:00

«Եթե փողոցում «ջիպով տղեն լավ տղեն ա», ապա բանակում այդպես չպիտի լինի» «Իրատես de facto»-ի հ. 70-ի հրապարակման մեջ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի փոխանցմամբ` իր կրճատված խոսքը թյուրըմբռնումների տեղիք է տվել:
Հետևապես, «Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում 100-հոգանոց վաշտը վերահսկում է ընդամենը մեկ հրամանատար: Այսինքն, ունենք կադրային լուրջ խնդիր» մեջբերման առիթով Դավիթ Ջամալյանը ներկայացնում է իր մեկնաբանությունը. «Տեղի է ունեցել թյուրըմբռնում. խոսքս այն մասին է, որ մարտական հերթապահություն իրականացնող վաշտի հրամանատարը պարտավոր է տվյալ հերթափոխի յուրաքանչյուր օր անձամբ ստուգել իրեն վստահված տեղամասի մարտական հենակետերը: Բնականաբար, նա ֆիզիկապես անկարող է միաժամանակ լինելու բոլոր հենակետերում: Հետևաբար, վաշտի հրամանատարը պետք է հենվի դասակի և ջոկի հրամանատարների վրա: Եթե դասակի ու ջոկի հրամանատարներն իրենց տեղում են, ապա վաշտի հրամանատարը կարող է հանգիստ լինել իրեն վստահված տեղամասում կազմակերպվող մարտական հերթապահության համար: Տվյալ պարագայում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում դասակի և ջոկի հրամանատարների հաստիքները համալրված են: Խնդիրն այն է, որ այդ հաստիքները համալրած կադրերը կայանան իրենց պաշտոնական դիրքում և կարողանան վերահսկել իրենց վստահված ստորաբաժանումը»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ