Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՓՐԿԵՆՔ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ

ՓՐԿԵՆՔ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՔՆՎԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ
09.09.2011 | 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել Թռչկանի ջրվեժի ճակատագրով մտահոգ մեր համաքաղաքացիները։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնողներից ԱՊՐԵՍ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, Հայաստանում հերթական անգամ անտեսվում է երկրի համընդհանուր շահը՝ հօգուտ առանձին տնտեսավարող սուբյեկտների։
Թռչկանի ջրվեժը բնության հուշարձանների թվին է պատկանում, որպիսիք Հայաստանում 266-ն են։ Հայաստանցիների մեծ մասն այս ջրվեժի տեղը չգիտի և ծանոթ չէ նրա գեղեցկությանը։ Այն իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում և կարող է հերթական բիզնես նախագծի զոհ դառնալ։ «Կառուցվող ՀԷԿ-ը սպառնում է թե՛ ջրվեժի գոյությանը, թե՛ տեղանքի էկոհամակարգին, մինչդեռ աննախադեպ գեղեցկությամբ այս ջրվեժը, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման դեպքում, կարող է Հայաստանի սիրված զբոսաշրջային վայրերից դառնալ՝ ավելի գրավիչ դարձնելով երկիրը նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար»,- ասաց Ապրես Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարած երկրի համար անթույլատրելի է զբոսաշրջային նման ռեսուրսի անմիտ մսխումը։ Նա նաև նշեց, որ այս հարցում հնարավոր է փոխզիջումային այնպիսի լուծումներ գտնել, որ ո՛չ բնությունն ավերվի, ո՛չ էլ բիզնեսը տուժի, պարզապես ներդրողը պետք է հավելյալ ծախս անի՝ նախագիծը փոխելու համար։
«Թռչկան» ջրվեժի ճակատագրով մտահոգվողները պատկան մարմիններին առաջարկում են դադարեցնել շինարարական աշխատանքները` մինչև խնդրի բաց, թափանցիկ և բազմակողմանի քննարկումներով հասնեն դրա բնաշահ, հայաստանաշահ և օրենքի տառից ու ոգուց բխող լուծմանը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ