Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«ՄՈՍԿՈՎՅԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԿԱ ՄԻ ԴՊՐՈՑ»

«ՄՈՍԿՈՎՅԱՆ-ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ԿԱ ՄԻ ԴՊՐՈՑ»
04.11.2011 | 00:00

Օրերս Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Երևանի Ալ. Պուշկինի անվան դպրոցի 75-ամյակը: Դահլիճը լեփ-լեցուն էր դպրոցի նախկին շրջանավարտներով, որոնց մեջ պատկառելի տեղ էին զբաղեցնում 1941 թվականի շրջանավարտները: Մեծ խանդաղատանքով և բուռն ծափահարություններով էին նախկին պուշկինականներն ունկնդրում հարազատ դպրոցի պատմությունն ու դիտում նրա մասին պատմող տեսաֆիլմը, որը սիրով պատրաստել էր դպրոցի նախկին շրջանավարտ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կարեն Քոչարյանը: Դպրոցի շնորհալիները երաժշտական տարբեր համարներով հիացրին հանդիսատեսին: «Սա այն դպրոցն է, որը յուրաքանչյուր աշակերտի սովորեցնում է սիրել հայրենիքը, լինել հայրենասեր և ազնիվ»: «Սա այն դպրոցն է, որը սեր է ներարկում երեխայի սրտում դեպի հարազատ դպրոցը, հայրենիքի համար կրթում և դաստիարակում է իսկական, արժանավոր զավակներ: Նրանցից յուրաքանչյուրը գիտի, որ Երևան քաղաքում, Մոսկովյան-Աբովյան փողոցների խաչմերուկում կա մի դպրոց, որն իրենն է, իր հարազատ տունը»,- ասվեց միջոցառման ընթացքում: Ամենավերջում բեմ բարձրացան դպրոցի ամենափոքրիկ սաները` առաջին դասարանցիները, և ավանդական երդումի խոսքերով, այն է` «պահպանել Պուշկինի անվան դպրոցի ավանդույթները, անձնվեր ծառայել հայրենիքին, ապրել ազնիվ, սիրել հարազատ քաղաքը, դառնալ նրա իսկական քաղաքացիներ» խոստումներով, «ընդունվեցին» պուշկինականների շարքերը: Դպրոցի տնօրեն ՄԱՐԻԵՏԱ ՄԱՏՂԱՇՅԱՆԸ, ով շուրջ 20 տարի ղեկավարում է Պուշկինի անվան դպրոցը, բարձր է գնահատում ներկա սերնդի մտավոր հնարավորությունները, համոզված է, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է, և չկա տարբերություն ներկա ու նախկին շրջանավարտների միջև։ «Բոլոր ժամանակներում էլ մեր երեխաները լավն են եղել, նրանք երբեք չեն փոխվում: Փոխվում են տարիները, ժամանակները, և այդ փոփոխությունը որոշակի ներգործություն է ունենում սերունդների վրա: Առիթից օգտվելով` ուզում եմ նշել, որ երեխաների վրա շատ վատ ազդեցություն է թողնում հեռուստացույցը, շեղում նրան ճիշտ ճանապարհից: «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալը իբրև թե դպրոցականների համար է, բայց ոչ մի դաստիարակչական բան չկա նրա մեջ, անում են ամեն ինչ, որպեսզի երեխային տանեն վատ ճանապարհով»,- իր մտահոգությունը ներկաներին փոխանցեց դպրոցի տնօրենը: «Ո՞րն է դպրոցի ամենամեծ ձեռքբերումը» հարցին էլ տիկին Մատղաշյանը պատասխանեց. «Անել ամեն ինչ` պահպանելու բարի համբավ վայելող Պուշկինի դպրոցի սովորույթները, որոնք սերմանում են ազնվություն, բարություն և, իհարկե, կերտում լիարժեք քաղաքացիներ»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ