Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ

ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԻՆՔՆ ԻՐԵՆ
21.02.2012 | 00:00

Ճիշտ մեկ շաբաթ առաջ «Հերթական զոռբայությունը» հրապարակման մեջ անդրադարձանք Երևանի Ազատության պողոտայի թիվ 12/1, 12/3 և 12/4 բազմաբնակարան շենքերին հարակից կանաչապատ տարածքի բռնազավթմանը` հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով։ Մեր հետաքննությունը պարզեց, որ այս ապօրինությունը վավերացված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ։ Թերթի անդրադարձի և բնակչության քաղաքացիական ակտիվության արդյունքում բռնազավթումը կես ճանապարհին է մնում, շինարարական տեխնիկան հեռացվում է տարածքից, և, կարծես թե, բնակչությունը թեթևացած շունչ է քաշում։ Այստեղ տեղին կլինի նշել, որ բնակչության ահազանգերով «շինհրապարակ» են ժամանել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Լարիսա Ալավերդյանը և Ստեփան Սաֆարյանը։ Պատգամավորների ժամանումը, բարեբախտաբար, անպտուղ չի լինում։ Նրանք ոստիկանների ներկայությամբ պահանջում են շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցչին` ներկայացնել քաղաքապետի որոշումը։ Եվ ահա որոշման մեջ դուրս է սպրդում աննշան, սակայն խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է` փաստաթղթի տակ իրոք կա քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունը, սակայն որոշման կայացման տարեթիվը... 1992-ն է։ Որքան մեզ է հայտնի, այդ ժամանակ տիար Մարգարյանը դեռևս սովորում էր հանրակրթական դպրոցում։
Եվ ահա ուրբաթ-լույս շաբաթ գիշերն այս տարածքից քիչ հեռու կացնահարվում է 10 փարթամ ծառ։ Վրա հասած քնաթաթախ բնակիչներին ծառահատողները հայհոյանքներով հետ են մղում։ Նախորդ դեպքի առնչությամբ հատուկ ահազանգել էինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին։ Մեր տեղեկություններով` ապօրինության թիկունքում հենց նա է կանգնած։
Եվ ահա այսօր նրա հովանու ներքո մի նոր ապօրինություն է իրականացվում։ Շատ հետաքրքիր է` այս անգա՞մ էլ են նրանք վարկաբեկելու նորընծա քաղաքապետին` կեղծ փաստաթուղթ ներկայացնելով։
Սպասենք դեպքերի զարգացմանը։
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ պարզվեց, որ օրվա կեսին այդ հատվածում իր ջիպով շրջում է «Լիսա» մականունով թաղային հեղինակությունը, որի մանկլավիկները փորձում են պարզել, թե այդ ով է գլխից ձեռք քաշել և ահազանգել թաղապետարան։ Այսինքն, պարզվում է, որ մեր ահազանգը վարչական շրջանում գրանցում են և զեկուցում թաղային հեղինակությանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ