Բագրատ Սրբազանին և ընդհանրապես Մայր Եկեղեցին անվանարկելու համար միայն պիղծ վիժվածքների մտքով կանցներ «եսիմ ում» այդ կերպարանքով ուղարկել ու այդ պղծությունը վերագրել շարժմանը...
Հայաստանն ու Ադրբեջանը կառավարվում են մի կենտրոնից, որի նպատակը Հայկականությունը սպանելն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին ցեղասպան ճանաչել, այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց հրաժարվել Հայոց ցեղասպանությունից...
Հայ լինելու ու Հայաստանում, հատկապես Մասիսի դիմաց ծնվելու հավանականոոթյունն անսահման փոքր է։
ՈՒ ինձ բախտ է վիճակվել լինել այդ երջանիկներից մեկը։
(Հայի բախտ)
Մենք (դու, նա, ես) հարկեր ենք վճարում: Մենք (դու, շինարարը, հրուշակագործը, զոդողը, հանքափորը, հողագործը, անասնապահը և այդպես շարունակ) արժեք ենք ստեղծում, ապահովում ենք երկրի տնտեսական կենսունակությունը:
Տեսեք, թե որն է խնդիրը։ Առաջին հայացքից էսպես լավ, ճիշտ թվացող կոչ է անում՝ զենք վերցրու, արի կողքս կանգնի... Դրանով խաղում է ունկնդրի էմոցիաների վրա, իսկ դիմացինին փորձում հոգեբանորեն ճնշել՝ իբր մարդը խուսափում է կռվել ու իր հողը զենքով ազատագրել...