Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ  «ադրբեջանցի» կեղծանվան  տեր ժողովուրդը
11.05.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)


Է~ՎՐԻԿԱ

(ֆելիետոնի փոխարեն)

Լրագրերից իմացանք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, պրոֆեսոր, «заслуженный деятель наук» Յաղուբ Մահմուդովն ի լուր աշխարհի հայտարարել է. «Մտադրություն կա հրատարակության պատրաստելու Ադրբեջանի պատմության սկզբունքորեն նոր եռահատոր, որը համապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին: Պատրաստվում ենք վերացնելու բոլոր այն անճշտություններն ու սխալները, որոնք կան Ադրբեջանի պատմության վերաբերյալ նախկին աշխատություններում»:

Ժամանակակից գերգիտական պահանջներից բխող այդ հայտարարությունը, առաջին հերթին, մեզ զարմացրեց այն պատճառով, որ մտածեցինք, թե պատմական ճշմարտության ինչ հետքեր են մնացել իրենց մոգոնած պատմությունում, որ պետք է նենգափոխեն ու նոր լույսով ներկայացնեն: Չէ՞ որ այդ մոգոնած պատմության մեջ ամեն ինչ կա, բացի իրենց ներկայությունից: Բայց որ նրանք իրոք ձեռնարկել են իրենց «պատմության» նոր տարբերակի ստեղծում, գիտենք այն տիեզերական հայտնագործություններից, որոնք ամփոփված են դեռևս 1989-ին հրատարակված «Որտեղի՞ց են մեր արմատները» «գլուխգործոցում»:

Բայց, ինչպես ամենուր, այստեղ ևս այնքան թափթփվածություն, իրենց բառով ասած` «թավաքյալիություն» են հանդես բերել, որ «շունը տիրոջը չի ճանաչում»: Նրանց համար գոյություն չունի ժամ ու ժամանակի տրամաբանական կապ, պատմական իրադարձությունների հաջորդականության հասկացություն: Նույնիսկ սկզբնաղբյուրներից կատարած արտագրությունների ժամանակ այնպիսի տեխնիկական սխալներ են անում, որ իրենց օգտին չէ: Այսպես, Հերոդոտոսը բազմիցս արձանագրել է, թե սկյութները 28 տարի են իշխել Ասիայում: Նրանց արտագրություններում 28-ը դարձել է 26 տարի, որ իջեցնում է իրենց երանելի տիրապետության տևողությունը: Գոնե իրենց մատնանշած թվերի հանման գործողությունը ճիշտ կատարեին (623-595): Մենք կաշխատենք հնարավորինս բնական տեսքի բերել նրանց տիեզերական նվաճումները` մեկ-մեկ էլ ընդօրինակելով պատմական փաստերն ու իրողությունները կարդալու և մեկնաբանելու իրենց սիրած մեթոդն ու ոճը:

Մի ժողովրդի մտավորականություն կոչվածը, որն իր նենգափոխումները հասցրել է յոթերորդ երկինք, արդեն զրկվել է սովորական տրամաբանությամբ խոսք հասկանալու կարողությունից: Այդպիսիների հետ իրենց լեզվով, իրենց մտածելակերպի կանոններով, իրողությունները գնահատելու իրենց մեթոդիկայով պետք է առաջնորդվել` խոսքը համեմելով ֆելիետոնային երանգներով: Այլ կերպ նրանք չեն հասկանա, թե ինչ են անում:

Այդ տրամաբանությամբ առաջին հարցը, որ պետք է իր պատասխանն ունենա պատմական վկայությունների մատնանշմամբ, այն է, թե որտե՞ղ են թաղված այս «բացառիկ» ժողովրդի արմատները, ինչպե՞ս լույս աշխարհ եկան նրանք: Այս հարցի ճշմարիտ բացատրությունը ժամանակին տվել է Հերոդոտոսը, բայց մեր հարևաններն իրենց ձեռնտու չափով շահարկում են Հերոդոտոսի անունը` միաժամանակ «նրբանկատորեն» թաքցնում նրա բուն հաղորդումները, որ համը դուրս չգա: Մենք հրապարարակում ենք Հերոդոտոսի հաղորդումը:

Զևսի որդիներից Հերակլեսը հասնում է Հերոդոտոսի ժամանակ Սկյութիա կոչվող երկիրը, այնտեղ կորցնում իր կառքի ձիերը և սկսում որոնումները։ «Այնտեղ նա քարայրում պատահում է ինչ-որ խառնաբնույթ մի արարածի, որը ազդրերից վերև կին էր, իսկ ներքև`օձ» (Հերոդոտոս, էջ 224-225): Հերակլեսի հարցումին օձ-կինը պատասխանում է, որ ձիերն իր մոտ են, բայց կվերադարձնի այն դեպքում, եթե Հերակլեսը կենակցի իր հետ: Հերակլեսը «ստիպված» կենակցում է և օձ-կնոջը նվիրում 3 որդի. կրտսերը` Սկյութեսը, որը սկիզբ է դառնում մի մարտունակ ու անհաղթ ժողովրդի: Դե, թող ապացուցեն, թե Հերոդոտոսը սխալ տեղեկություն է հաղորդել, չէ՞ որ նրա հաղորդումը և շումերների շուրջերկրյա թափառումները միևնույն հարթության վրա են գտնվում` թե՛ ճշմարիտ, թե՛ սխալ լինելու առումով: Եթե ճիշտ է, որ ազերթուրքերը Ղարաբաղից իջել են Միջագետք, ստեղծել շումերական քաղաքակրթությունը, ապա այն հասցրել Օրեխովո-Ենիսեյի միջագետք, Հերոդոտոսի վկայությունն ավելի է ճիշտ: Իսկ մենք այս տողերը գրելիս ցավով մտնում ենք մեր հարևան ժողովրդի, բուն ժողովրդի դրության մեջ, որ ընկել են իրենց «օձից ծնվածների» գերության մեջ: Ո՞վ և ինչպե՞ս կարող է նրան ազատել այդ գերությունից:

Բայց մենք ստիպված ենք դեռ շարունակելու, որովհետև Հերոդոտոսի հաղորդած շատ տեղեկություններ աներկբա հաստատում են, որ ժամանակակից ազերթուրքերը հենց այդ սկյութների հաջորդներն են, որ Հերոդոտոսի շատ հաղորդումներ մեր օրերում ձեր կատարածներին են համընկնում: Այսպես: «Սկյութները 28 տարի տիրեցին Ասիայում և իրենց բռնությամբ և անկարգությամբ ամեն ինչ կործանման հասցրին» (Հերոդոտոս, էջ 87): Այսօր էլ նույնը շարունակում են ազերթուրքերը` չբավարարվելով մարդկային արյունով, ջարդում, ոչնչացնում են նույնիսկ գերեզմանաքարերը:

Հերոդոտոսի ներկայացրած սկյութների արյունախում վարքագիծը և այդ վարքագծի հասարակական արժևորումը, գնահատականները նույնությամբ փոխանցվել են ազերթուրքերին: «Իսկ նրանց ռազմական սովորություններն այսպիսին են. սկյութը խմում է իր սպանած առաջին թշնամու արյունից: Պատերազմում իր սպանած բոլոր թշնամիների գլուխները նա բերում է թագավորին, քանզի թշնամու գլուխը բերելու դեպքում նա ստանում է վերցված ավարից մի մաս, իսկ եթե չբերի` ոչ» (Հերոդոտոս, էջ 242): Նույն արյունախում վարքագիծը չդրսևորեցի՞ն ազերթուրքերը Սումգայիթում, Բաքվում և այլուր: «Սկյութները այսպես են վարվում նաև իրենց ազգականների հետ, եթե նրանց հետ վեճի մեջ են եղել և թագավորի ատյանի առաջ հաղթանակ տարել նրա հանդեպ» (Հերոդոտոս, էջ 242): Նման դեպքերում նրանք իրենց սպանած հակառակորդի կառափը մաքրում էին և օգտագործում իբրև գավաթ: Որ այդ վարքագիծը այսօր էլ տիրապետող է ազերթուրքերի մոտ, կբավարարվենք անցած 70-ական թվականներին կատարված երկու միջադեպերի նկարագրությամբ: Աշխատանքից ազատված եվլախցի տաքսու վարորդը մի օր իրեն ազատած չինովնիկին բռնեցնում է շուկայում, կացնով կտոր-կտոր անում նրան: Դրա համար նրան հասցնում են Շուշու բանտը: Հաջորդ օրը խցի դուռը բացում են և «տեսնում», որ հանցագործը սեփական գուլպան խոթել է սեփական բերանը և մահացել: Կամ` Ղազախ-Կիրովաբադ գծի վրա աշխատող տաքսու վարորդներն այնքան են «վառված» եղել ավտոտեսուչից, որ խոսքները մեկ արած մի օր բռնել են այդ տեսուչին, մեքենայի անիվները օդ մղող գործիքը մտցրել հետույքն ու այնքան օդ մղել փորը, որ պայթել է:

«Տարին մեկ անգամ յուրաքանչյուր շրջանի կառավարիչ իր շրջանում մի թաս գինի է լցնում, որից խմում են սկյութներից նրանք, որոնք թշնամի են սպանել, իսկ նրանք, որոնք չեն կարողացել այդ անել, չեն կարող խմել այդ գինուց: …Նրանց համար սա մեծագույն ամոթանք է» (Հերոդոտոս, էջ 242): Նման ամոթանքից խույս տալու համար չէ՞ր, որ թուրք զինվորականը սպանեց քնած մարդուն և դարձավ ազգային հերոս, Հերոդոտոսի ժամանակների տրամաբանությամբ` երկու գավաթ գինին միանգամից խմելու պատվին:

Սկյութներից գենետիկորեն ժառանգած մի հատկանիշի մասին ևս` այս անգամ արդեն տիրողի ու հպատակի` միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի կտրվածքով: Երբ 28 տարի Ասիայում իշխելուց հետո մեդացիները նրանց դուրս են քշում, վերջիններս փախչում հասնում են իրենց երկիրը` Ազովի ծովի և Կերչի նեղուցի շրջակաները և բախվում իրենց դիմադրող մարտունակ մի բանակի: Լսենք Հերոդոտոսին: «Ահա այս ստրուկներից և սկյութների կանանցից առաջացել է երիտասարդ սերունդը: Իմանալով իրենց ծագման մասին, այդ երիտասարդները սկսում են դիմադրել Մեդիայից վերադարձող սկյութներին: …Երբ արդեն բազմիցս մարտեր են եղել և սկյութները չեն կարողացել որևէ առավելության հասնել, այնժամ նրանցից մեկը այսպես է ասել. «Այս ի՞նչ ենք անում, սկյութ մարտիկներ: Մենք կռվում ենք մեր սեփական ստրուկների դեմ: Եթե նրանք մեզ սպանեն, մենք կնվազենք…»: Նրա խորհրդով սկյութները զենքը մի կողմ են դնում և առաջ շարժվում մտրակները ձեռքներին: «Մինչդեռ ստրուկները, ահաբեկվելով կատարվածից, մոռացան կռվելը և փախան» (Հերոդոտոս, էջ 223): Նման մի միջադեպ էլ, իր բովանդակ զավեշտականությամբ, տեղի ունեցավ անցած 60-ականների կեսերին, բայց դերակատարը ոչ թե մտրակն էր, այլ պետական կնիքը:

Այն ժամանակ Ղզղալա կոչվող Բերդաշեն գյուղի գյուղխորհրդի նախագահը մի օր շրջկենտրոնից վերադառնալիս տեսնում է, որ թուրք չոբաններն իրենց ոչխարների հոտը մտցրել են գյուղի արտերը: Ձի նստած հասնում է, որ մտրակով դուրս քշի ոչխարներին: Շուտով վրա են հասնում չոբանները, ձիուց վար բերում նախագահին ու սկսում ծեծը: Բարեբախտաբար, նախագահը լավ էր ճանաչում թուրքերին: Նա գրպանից հանում է գյուղխորհրդի կնիքը և թափահարելով բղավում. «Քյոփօղլուլար, հոքմաթա՞ վըրըրսզ» (շանորդիներ, պետությա՞նն եք ծեծում): Նախագահի ձեռքի կնիքը տեսնելով` չոբանները փախչում են` յուրովի կրկնելով իրենց նախապապերին:

Գենետիկորեն սերնդից սերունդ փոխանցված վերոնշյալ և նման այլ հատկանիշները հաստատում են, որ ժամանակակից ազերթուրքերը հնագույն սկյութների ժառանգորդներն են, բայց Անդրկովկաս են հասել սկյութական առաջին արշավանքից երկուսուկես հազար տարի հետո միայն: Ինչո՞վ է հաստատվում այդ: Դարձյալ Հերոդոտոսի վկայությամբ, ըստ որի, մեդական թագավորությանը հաղթելուց հետո սկյութներն անընդմեջ նվաճումների մեջ են եղել, ամենուրեք կատարել են ավերումներ ու թալան` հասնելով մինչև Եգիպտոսի սահմանները: Եգիպտական թագավորը ներկայանում է նրանց, լիուլի կաշառելով համոզում, որ չշարունակեն առաջ շարժվելը: Նրանք էլ, բավարարվելով տրված կաշառքով, հետ են նահանջում: Բայց նահանջի ճանապարհին, հավատարիմ իրենց գործելակերպին, Սիրիայի Ասկալոն քաղաքում կողոպտում են ՈՒրանիա Ափրոդիտեի (Երկնային Ափրոդիտե) տաճարը: «Ասկալոնի տաճարը կողոպտած սկյութներին և նրանց բոլոր հետնորդներին աստվածուհին հարվածեց «իգական» հիվանդությամբ» (Հերոդոտոս, էջ 46):

Ադրբեջանցի ամենագետ գիտնականի գաղափարին հասնո՞ւմ է այն ճշմարտությունը, որ անընդմեջ արշավանքներով զբաղված և այն էլ «իգական» հիվանդություն ստացած սկյութը չի կարող սերունդ լույս աշխարհ բերել, որի շարունակությունն էլ լինեին իրենք:

Իրականում դուք` ազերթուրք մտավորականներդ, սկյութներ եք, բայց ոչ թե նախնական սկյութների ժառանգներ, այլ այն սկյութների, որոնք լույս աշխարհ են եկել սկյութ կանանց ու նրանց ստրուկների խաչաձևումից: Դրանով կարելի է բացատրել մտածողության այն եզակի ճկունությունը, որ հանդես են բերում ժամանակակից ազերթուրք գիտնականները (չէ՞ որ նման ծնունդներն են այդքան ճարպիկ լինում):

Նման մանրուքները չեն զբաղեցնում նրանց, միայն թե սկյութների ձեռնարկած մեդական արշավանքը շահարկելով դղրդացնեն աշխարհով մեկ, թե իրենք երկրատարածքի ամենահին, նույնիսկ շումերական քաղաքակրթություն ստեղծած ազնվական ժողովուրդն են: Ինչե՜ր արժե միայն նրանց մեծադղորդ հայտարարությունը. «Հնագիտական պեղումների հետևանքով բացահայտված նյութական մշակույթի հուշարձանները, ինչպես նաև լեզվական գործոնները հիմք են տվել պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին` հաստատելու, որ սկյութները հին թուրքական ցեղեր են, որոնք հնագույն ժամանակներից ապրել են Ադրբեջանի տարածքում և վճռական դեր են կատարել ադրբեջանական ժողովրդի, նրա լեզվի ու պատմության ձևավորման գործում» («Որտեղի՞ց են մեր արմատները», 1989 թ., էջ 5):

Բայց վերոհիշյալ վկայակոչումներով ազերթուրք գիտնականները ապացուցեցին, որ իրենք սկյութ (սկիֆ)-սակերի գենետիկ հաջորդներն են` զուգահեռաբար անընդմեջ հիշեցնելով, որ սկիֆ-սակերին նաև թուրքեր էին կոչում, որ այդ սկիֆ-սակեր-թուրքերը 2500 տարի առաջ կործանել են մեդական թագավորությունը և ստեղծել աշխարհակալ պետություն, 5000 տարի առաջ էլ` շումերական քաղաքակրթություն: Մնում է ապացուցել, որ ժամանակակից Ադրբեջանը` իր հարավային և հյուսիսային բաղադրիչներով, արդեն միանուն` թուրք դարձած ժողովրդի «իսկոննի» հայրենիքն է եղել էն գլխից: Այստեղ էլ նրանց օգնության է հասնում ազերթուրքական պատմաքաղաքական նենգափոխումների նահապետ, տխրահռչակ Զիա Բունիաթովն իր անօրինակ «հայտնագործություններով»:

Բայց այստեղ էլ ժամանակակից ամենագետ թուրք գիտնականներն իսպառ մոռանում են, որ իրենց նախնիները շումերական քաղաքակրթության հեղինակներն են, որ սկիֆ-սակերով վաղուց են տեր դարձել իրենց հայրենիքին և փակ աչքերով սկսում են արտագրել Բունիաթովի` արդեն հնացած, իրենց պատմության երկրորդ տարբերակի համար արժեզրկված նենգափոխումները: Ահա մեջբերում Բունիաթովից. «Ժամանակակից Ադրբեջանի տարածքում դեռևս հինգերորդ դարից հայտնված թուրքական խոշոր ցեղային կազմավորումներից մեկը եղել են Մուղանում հաստատված հոները, որոնց ժամանակի պատմաբանները անվանում էին թուրքեր» (Բունիաթով Զ., Ադրբեջանը VII-IX դդ., Բաքու, 1965 թ., էջ 180):

Պատմությունից հայտնի է, որ հոները` Աթիլլայի գլխավորությամբ, Ռուսաստանի հարավով հասել են Եվրոպա, այնտեղ ստեղծել հունգարական պետություն: Բայց քանի որ անժխտելի է հոների հաղթական առաջխաղացումը դեպի Արևմուտք, մանավանդ որ նրանց նաև թուրք էին կոչում, Բունիաթովը թրքավարի նրանց մի ճյուղն էլ մտցնում է Անդրկովկաս, հատկապես Մուղանի դաշտ: Դրանից հետո արդեն Բունիաթովի համար բանուկ ճանապարհ էր, որ Ադրբեջանի ու Արանի (Աղվանքի) բնակիչներին թրքացնի նույնիսկ մինչև արաբական տիրապետությունը, Սասանյանների տիրապետության ժամանակ: Ավելին: Թրքացման ընթացքն այնքան հզոր է եղել, որ նույնիսկ նվաճող արաբներն են թրքացել: Չե՞ք հավատում, խնդրեմ. «Արաբները, Ադրբեջանում կորցնելով արաբական կուլտուրայի կենտրոնների հետ կապը, սկսել են աստիճանաբար մոռանալ մայրենի լեզուն ու սովորույթները` անցնելով տեղաբնակ թուրքական բնակչության լեզվին, ձուլվել` վերցնելով նրանց կացութաձևը` սնունդը, հագուստը, կացարանը և այլն» (Բունիաթով Զ., նույն տեղը, էջ 179):

Այս «հայտնագործությունը» խամրում է հաջորդ մեծ հայտնագործության առաջ, որն ընդգրկում է ավելի լայն շրջանակներ: Գիտական համապարփակ հետազոտություններով պարզել են, որ V-VI դարերում Ադրբեջանն ու Անդրկովկասը ոչ թե Սասանյան պետության կազմում են եղել, այլ ենթարկվել են Թուրքական մեծ խաքանությանը:

Ավելացնենք, որ դեռևս V-VI դդ. Ադրբեջանը մտնում էր «թուրքական մեծ խաքանության կազմի մեջ. «Գյուլմեկին» տապանաքարի գրություններում այդ տարածքն անվանվում էր «Թուրքական սրբազան հող-Հայրենիք»: Պատահական չէ խաքանատի տիրակալը 720 թ. արաբական նվաճողների դեմ այն պաշտպանելու համար Ադրբեջան ուղարկել Բարսբեկին` նրան շնորհելով խազարական խաքանի տիտղոս»:

Եվ ահա, խազարական խան Բարսբեկը ցեղակից թուրքական ժողովուրդներից հավաքագրած 300-հազարանոց զորքով 720 թ. Կովկասյան լեռներից արշավում է Անդրկովկաս, արաբական զորքերին ջարդելով հասնում է մինչև Կուր-Արաքսի միջագետք, արաբական լծից ազատում արյունակից ու հարազատ ազերթուրքերին: Այսքանից հետո ո՞վ կարող է պնդել, թե նրանք եկվորներ են և ոչ թե իրենց հայրենիքի հազարամյա տերեր: Այնպես որ, «ամեն մի պնդում ադրբեջանցիների ոչ տեղացի լինելու բնույթի և ավելի ուշ նրանց թուրքանալու վերաբերյալ միանգամայն անհիմն է» (նույն տեղը, էջ 8):

Մեզ մնում է մեր «հարազատ» ու «անփոխարինելի» հարևաններին նվիրել մի չաղլիկ «բարաքալլա»:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ