Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՌԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՐԵՎԷ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԱՌԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՐԵՎԷ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
17.01.2012 | 00:00

Հետամանորյա հաճելի անակնկալները շարունակվում են: Նախորդ տարվա ձեռքբերումների ու բեղմնավոր աշխատանքի արժևորման իրողությունն իր օրինաչափ պտույտն է գործում հանրապետության ամենատարբեր հաստատություններում` չշրջանցելով նաև լրատվության աշխարհը:
Օրերս մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում և` «Իրատես de facto»-ն, հրավիրվել էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի և բուհի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման նպատակը լրագրողների հետ ոչ թե սոսկ ամանորյա բարեմաղթանքներ հղելուն էր միտված, այլև գնահատանքի, փոխադարձ վստահության ու հարգանքի դրսևորման պատեհ առիթ էր: Ջերմ ու անմիջական ողջույնից հետո պարոն Թոքմաջյանը հրավիրյալներին հանձնեց համալսարանի ոսկեզօծ մեդալները` «Ճարտարապետաշինարարական կրթության ոլորտի անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման համար»: Բուհի ռեկտորը չթաքցրեց, որ իր համար ողջունելի են ոչ միայն դրվատանքի խոսքերը, որ տեղ են գտել հանրապետության տարբեր լրատվամիջոցների հրապարակումներում ու ռեպորտաժներում, այլև առողջ ու անկողմնակալ քննադատությունը: Նա նկատեց, որ առանց մամուլի գոյության անհնար է պատկերացնել որևէ առաջընթաց որևէ բնագավառում, և որ ցանկացած հոդված կամ հեռուստահաղորդում ոչ միայն արժեքավոր են տվյալ օրվա համար, այլև հետագա ողջ կենսագրության ընթացքում, քանզի այն պատմությունն ամբարելու ու սխալներից օգտակար դասեր քաղելու կարևոր առաքելություն է իրականացնում:
ԵՃՇՊ-ի գիտական խորհրդի որոշմամբ ոսկեզօծ մեդալների արժանացան «Հայլուր», «Ժամը», «Երկիրն այսօր», «Ազդարար» լրատվական հեռուստածրագրերը, «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Իրատես de facto» թերթերը:
«Կրթություն առանց սահմանի» օրախնդիր կարգախոսը պատկից բուհերի` ԵՃՇՊ-ի և Ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկի) ռեկտորները որոշել են կյանքի կոչել ամենաուղղակի իմաստով: Հովհաննես Թոքմաջյանի և պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանի ձեռամբ քանդվել է երկու բուհերն արհեստականորեն տարբաժանող պատը, որը կառուցվել էր 1989 թվականին` երբեմնի մեկ բուհը վերածելով երկու տարբեր կրթական հաստատությունների: Իհարկե, բուհերը կշարունակեն գործել իբրև առանձին ինքնուրույն հաստատություններ, սակայն ընդհանուր օգտագործման տարածք կդառնան դահլիճները, հրապարակները, գրադարանները, լաբորատորիաները, արդյունավետ կրթական գործընթաց իրականացնելուն կոչված այլ մասնաբաժիններ: Համալսարանների ռեկտորներն անմիջական մասնակցություն են ունեցել պատը քանդելու գործողությանը` կրելով «Կրթություն առանց սահմանի» գրառումով շինարարական գլխարկ-սաղավարտներ: Հովհաննես Թոքմաջյանի փոխանցմամբ` պատի բացակայությունը ոչ միայն ֆիզիկական սահմանի բացառում է ենթադրում, այլև ակտիվ փոխշփման հնարավորություն երկու բուհի ուսանողների միջև, որը և կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը կրթական բնագավառում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ