Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ինչպես փոխեցին գանգի ձևը, կամ ադրբեջանցիների պատմաէթնիկական կոդը «դզմզելու» փորձ

Ինչպես փոխեցին գանգի ձևը, կամ  ադրբեջանցիների պատմաէթնիկական կոդը «դզմզելու» փորձ
11.05.2012 | 00:00

Ադրբեջանական Հանրապետության հիմնական բնակչության` ժամանակակից ադրբեջանցիների` թուրքական էթնոսի մաս լինելու պնդումն արդյո՞ք հայ գիտնականների սևեռուն գաղափարը չէ։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Իրանի ադրբեջանական բնակչության գերակշիռ մասի պատկանելությունն իրանական կամ առաջավորասիական տիպին, ինչպես նաև այն, որ ոչ հեռու անցյալում այդ բնակչության մեծ մասը իրանալեզու էր։ Զբաղմունքի բերումով, առիթ եմ ունեցել ծանոթանալու Կովկասի, Պովոլժիեի ու Կենտրոնական Ասիայի տարբեր ազգությունների մարմնական առանձնահատկությունների հետազոտությունների նյութերին, որ անցկացրել են խորհրդային առաջատար գիտնականները` ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի և կուսակցական բարձրագույն մարմինների ցուցումով։

Ադրբեջանցիների վերնախավն ըմբռնումով էր վերաբերվում խորհրդային ղեկավարության տարատեսակ հրահանգներին և փորձեր էր ձեռնարկում ուղղումներ մտցնելու իր ազգի «պատմաէթնիկական կոդում»։ Այդ քաղաքականության մեջ հսկայական դեր խաղաց անցյալ դարի 40-ականների վերջի և 50-ական թվականների սկզբի Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Միրջաֆար Բաղիրովը, որն ուներ իրանական կամ իրանաթաթական ծագում։ Բաղիրովը հիմք դրեց մի քաղաքականության, որը ներառում էր խառն ամուսնությունների ընդունում, ոչ ադրբեջանական ազգերի բռնի ուծացում, ադրբեջանցիների և ոչ ադրբեջանական ազգերի առանձին ուսուցում, կադրերի տեղաբաշխման գործում ադրբեջանցիներին լայն արտոնությունների տրամադրում։ Ադրբեջանցիների «պատմաէթնիկական կոդը» շտկելու Բաղիրովի փորձերից մեկը դարձավ որոշման ընդունումն այն մասին, որ բժշկական միջամտություն ցուցաբերվի նորածին ադրբեջանցի երեխաների գանգի ձևի փոփոխման գործում։ Ինչպես հայտնի է, ադրբեջանցիների գլուխները ծնվելիս սեխաձև են, ինչը, այդ խավի շատ ներկայացուցիչների կարծիքով, ազդեցություն է գործում մտավոր կարողության և աշխատունակության վրա։ Մի խումբ բժիշկների` Իսայի Բենկովսկու, Կոնստանտին Դուբրովսկու, Բելլա Ցվեյբելի, Մարկուս Բերկովիչի, Գրիգորի Բելսկու և Ստանիսլավ Ռաձիխովսկու խորհրդով, ինչպես նաև Բաղիրովի նախաձեռնությամբ, Լավրենտի Բերիան 1946-ին արձակում է թիվ 447/016 գաղտնի հրամանն այդ բժշկական միջամտության կարգի մասին։ Ընդ որում, 1951-ից սկսած այդ նախաձեռնությունն իրականացվում է պարտադիր կարգով` առանց ծնողներին ծանուցելու։ Սա որոշ արդյունք տվեց, բայց սոսկ կոսմետիկ, ինչը, սակայն, մեծ դեր խաղաց որոշ կարծրատիպերի հաղթահարման գործում (ի դեպ, այդ նախաձեռնության դեմ հանդես եկան բժիշկներ Իսրայել Խանուկովը, Սաֆար Մուստաֆաևը, Նիկոլայ Սերովը, Արամայիս Ղազարյանը, Սոֆյա Ռոշալը, Նաթան Մարկուսը և Անդրեյ Զաիկանովը, որոնք բռնադատվեցին)։ Այդ անմարդկային փորձարարությունից երկար տարիներ հետո առիթ ունեցա զրուցելու Ի. Բենկովսկու դստեր` Բաքվում ճանաչված նյարդաբույժ Մարիաննա Բենկովսկայայի, ինչպես նաև ստալինյան ճամբարների տառապանքները վերապրած բժիշկներ Ա. Զաիկանովի և Ա. Մուստաֆաևի հետ։ Նրանց միահամուռ եզրահանգմամբ, գանգերի շտկման այդ եղանակը հանգեցնում է մտավոր անլիարժեքության, նվազագույնը` մտավոր զարգացման ուշացման, հոգեկան հիվանդությունների առաջացման, այնպիսի հետևանքների, ինչպիսիք են արագ հոգնությունը, բարդ աշխատանքով զբաղվելու անկարողությունը։ Ինձ հայտնի է, որ 1972 թ. հայտնի նյարդաբան դոկտոր Նաիլյա Ադիգյոզալովան պաշտոնական եզրակացություն է արել այդ քաղաքականության հետևանքների վերաբերյալ` վկայակոչելով հսկայածավալ վիճակագրական նյութը։ Այսինքն, այդ պրակտիկան շարունակվել է նաև 1953-ից հետո ու հիմա էլ շարունակվում է։ Դոկտոր Ն. Ադիգյոզալովայի հետևություններն ուղղակի աղետալի են։ Բայց պետք է նշել, որ այդ քաղաքականությունը, այնուամենայնիվ, հանգեցրել է ադրբեջանցիների արտաքին տեսքի զգալի փոփոխության։ Ես առիթ եմ ունեցել բազմիցս լսելու ժողովուրդների նկատմամբ այդ անմարդկային փորձարարության համար պատասխանատու ԽՍՀՄ պետանվտանգության անդամների ու իմ ղեկավարության արհամարհական բնութագրումները (օրինակ, գաղտնի հրահանգ կար հեռանկարային ադրբեջանցիների ու սլավոն կանանց ամուսնությունների խրախուսման վերաբերյալ)։

Ես այս տեղեկություններն ու մանրամասները բերում եմ ադրբեջանցիների տեսքը զանգվածային կարգով փոխելու պետական քաղաքականության վերաբերյալ իմ վարկածն ապացուցելու համար։ Սակայն հայտնի է, որ, այսպես ասած, «զտարյուն» թուրքերին բնորոշ չեն սեխաձև գլուխները։ Դրա օրինակ կարող են ծառայել ժամանակակից թուրքմենները, որոնք գանգի կառուցվածքով չեն տարբերվում իրանական ժողովուրդներից կամ հայերից։ Ես ծառայողական կարգով դասընթացներ եմ անցել խնդրո առարկայի վերաբերյալ, որոնք ԽՍՀՄ ՊԱԿ-ի վարչության պետի խնդրանքով կազմակերպել էր արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Բ. Գաֆուրովը։ Բուն թյուրքերն Առաջավոր Ասիա են եկել, ունենալով առավելապես իրանական տիպի գանգեր։ Սեխաձև գանգերը նշան են Առաջավոր Ասիայի շատ հին քամական ցեղերին պատկանելության։ Հետաքրքրական է նկատել, որ մի խումբ ադրբեջանցի երիտասարդ գիտնականների վարկածով, ադրբեջանական ազգության հիմքը ոչ թե թյուրքերն են, այլ որոշ քամական ցեղախմբեր, որոնք Կուր գետի ստորին հարթավայրում հայտնվել են արաբների արշավանքների հետևանքով, որոնց զորքերում նրանք օժանդակ դերակատարում ունեին։ Ովքեր ապրել են Ադրբեջանում, լավ գիտեն, որ վարքագծով ադրբեջանցիները զգալիորեն տարբերվում են, օրինակ, թուրքմեններից, ուզբեկներից կամ թաթարներից։ Հնարավոր է, որ Ադրբեջանական Հանրապետության ժամանակակից բնակչության իսկական էթնիկ ծագման բացատրությունն օգնի ճիշտ բնութագրելու այդ պետության և հասարակության քաղաքականությունն ու առանձնահատկությունները։ Հնարավոր է, որ հենց ադրբեջանցիների սաստիկ տրոհվածությունն էլ տարբեր ցեղախմբերի պատճառ է դարձել, որ ադրբեջանական հասարակության մեջ ուժեղ լինեն կլաններն ու առհասարակ քաղաքական ու հասարակական գործունեության կլանային ոճը և կլանների գերիշխանությունը քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Քննության առնելով ժամանակակից Ադրբեջանին նվիրված հրապարակումները, նկատում ես, որ Ադրբեջանում ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերվում, օրինակ, Իրանի, արաբական երկրների և առհասարակ` իսլամական աշխարհի նկատմամբ։ Սակայն ադրբեջանցիներն իբրև հանրություն և անհատներ զգալիորեն տարազատված են նաև Թուրքիայից, չնայած այդ երկրի հանդեպ եղած նախկին պատրանքներին։ Դա բավական տարօրինակ է, և հետազոտողները պետք է ուշադրության առնեն այս հանգամանքը։

Բորիս ՍԱՐՈՒԽԱՆՈՎ

Գնդապետ, Ադրբեջանական ԽՍՀ

ՊԱԿ-ի բաժնի պետ

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ