«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

ՓՈԽՎԵԼ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՊՈՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՓՈԽՎԵԼ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՊՈՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ
28.02.2012 | 00:00

Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը միակն է Սևանում. այն սպասարկում է ոչ միայն քաղաքի, այլև հարակից գյուղերի բնակչությանը։ Այսօր մանկապատանեկան մարզադպրոց է հաճախում ավելի քան 385 երեխա։
Ինչպես նշում է մարզադպրոցի տնօրեն ՎԱԼԵՐԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, երիտասարդներն ու պատանիներն այստեղ մարզվում են խաղային և մենամարտային տարբեր մարզաձևերում (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս, ծանրամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թեքվանդո)։ Մարզադպրոցը հիմնանորոգվել է 2008 թվականին։ Խնդիրներն այստեղ հիմնականում կապված են մարզագույքի հետ։ «Կան մարզաձևեր, որ գույքի կարիք ունեն։ ՈՒնենք մարզագույք, որ 30 տարվա պատմություն ունի։ Աստիճանաբար այդ գույքն էլ թարմացվում է, ինչն ավելի մեծ հնարավորություններ է տալիս մեր քաղաքում սպորտի զարգացման և առողջ սերունդ ձևավորելու համար»,- նշում է Վալերի Նիկողոսյանը։
Սևանը սպորտային ավանդույթներ ունեցող քաղաք է։ Սևանցի մարզիկները վերջին տարիներին մեծ նվաճումներ ունեն հատկապես մենամարտային մարզաձևերում։ Սևանցի ծանրամարտիկներն ու բռնցքամարտիկները մասնակցել են եվրոպական մրցաշարերի և նվաճել մրցանակային տեղեր։ «Անցած տարի մեր պատանի բռնցքամարտիկը երկրորդ տեղ նվաճեց Եվրոպայում։ Անցած տարի մեր երիտասարդ մարզիկը Եվրոպայում մասնակցեց ծանրամարտի առաջնության։ Ճիշտ է, արդյունքը բարձր չէր, սակայն մասնակցությունը նույնպես մեծ նշանակություն ունի։ Վոլեյբոլի աղջիկների շատ լավ թիմ ունենք»,- նշում է մարզադպրոցի տնօրենը։ Նա նաև նկատում է, որ վերջին տարիներին մեծացել է մարզադպրոց երեխաների հաճախելիության թիվը, դրական իմաստով փոխվել է մարդկանց վերաբերմունքը սպորտի նկատմամբ։ «Մեր ծնողների հոգեբանությունը փոխվել է։ Նրանք այսօր ձգտում են, որ իրենց երեխաները հաճախեն մարզադպրոց, մարզվեն, ֆիզիկապես պինդ ու կոփված լինեն»,- ասում է Վ. Նիկողոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ համայնքի բնակչության շրջանում մեծ աշխատանքներ են տանում առողջ ապրելակերպի խրախուսման, տարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ