Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Օրվա անհայրենիք իշխանիկները հերթական էժանագին պոպուլիզմն են շուկա հանել

Օրվա անհայրենիք իշխանիկները հերթական էժանագին պոպուլիզմն են շուկա հանել
01.02.2024 | 09:42

Լուր են տալիս, թե իբր Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու արձանը Երևան են բերում։

Հիշեցնեմ, որ դեռ խորհրդային տարիներին Անահիտ աստվածուհու արձանի կրկնօրինակը Բրիտանիան Էրմիտաժին էր նվիրել, այնտեղից էլ տեղափոխվել էր Երևան։ Այդ տարիներին թանգարանի տնօրենն ակադեմիկոս Մորուս Հասրաթյանն էր, որը նաև մեր դասախոսն էր։

Այս առիթով Մ. Հասրաթյանը բաց դաս անցկացրեց թանգարանում և մենք հնարավորություն ունեցանք մոտիկից տեսնելու աստվածուհու արձանը, այն դեռ ակադեմիկոսի աշխատասենյակում էր։

Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը երբեք իրենց թանգարաններից դուրս չեն հանի նման անգնահատելի իրերը, մանավանդ, որ նշված երկրների թանգարանները լցված են մեր նման երկրներից, Հունաստանից, Եգիպտոսից, Իրանից, Իրաքից, Սիրիայից տարած թալանով:

Այստեղ էլ օրվա անհայրենիք իշխանիկները հերթական էժանագին պոպուլիզմն են շուկա հանել:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ