ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

50.000-ական դրամը՝ շանտաժի միջոց

50.000-ական դրամը՝ շանտաժի միջոց
26.10.2023 | 12:04

ՀՀ կառավարության նոր աջակցության ծրագիրը՝ նոյեմբեր-դեկտեմբերին 50 000 դրամ բաժանել, այն էլ՝ ոչ բոլոր արցախցիներին, ոչ մի հումանիտար հիմք չունի:

Քանի որ շատ արցախցիներ սկսել են ջոկել, որ հենց ՀՀ կառավարությունն է սառեցրել իրենց աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները ու նաև հրաժարվում է հետագայում վճարել 4-րդ եռամսյակի համար, ապա ՀՀ կառավարությունը որոշել է որպես շանտաժի գործիք (кнут и пряник) օգտագորել այս 50 000-ական գումարները:

Մարդկանց մեջ սերմանում են, որ եթե բողոքեք և ձեր ուզածը պահանջեք, դրանից էլ կկտրենք, ձեզ լավություն ենք անում, իսկ դուք անշնորհակալ եք:

Իրականում , սիրելի արցախցիներ, ձեզ լավություն են անում ձեր իսկ գրպանից, քանի որ բոլոր ձեզ հասանելիք գումարները նախատեսված են եղել 2023 թ ՀՀ բյուջեով:

Ավելին , Հայաստան են մտնում տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք նախատեսված են ձեր կարիքները հոգալու համար, բայց այդ կարիքները հոգում են անհատ անձինք, բարերաներ կամ մասնավոր ընկերություններ:

Քանի որ ուշ թե շուտ դուք բոլորդ հասկանալու եք, որ ձեր երկիրը ծախել են ոչ թե նախկինները, ռուսները կամ դաշնակները, այլ ՀՀ ներկայիս վարչապետն ու իր արցախյան մանկլավիկները, ապա ձեզ պետք է՝

ա. Այնպես անել, որ դուք միշտ կախյալ վիճակում լինեք ՀՀ կառավարությւոնից

բ. Ընթացքում զզվեք ու արտագաղթեք Հայաստանից

գ. Ավելի շատ զզվեք ու հետ վերադառնաք Ադրբեջան, որպեսզի Նիկոլն ու Ալիևը ասեն՝ ոչ մի էթնիկ զտում չի եղել:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ