Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից, նրա «լիազորությամբ» և «ի շահ նրա»

Ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից, նրա «լիազորությամբ» և «ի շահ նրա»
11.08.2023 | 17:01

Գաղտնիք չէ, որ ներկայիս աշխարհում սիոնիստական «դիկտատուրա» սահմանելու նպատակով այլոց համար հռչակվում է «դեմոկրատիա»:

Անընդհատ գոռգոռում են «խոսքի ազատության» մասին, մարդուն անդեմ արարած դարձնելու համար հռչակում են «մարդու իրավունքների» գերիշխանություն, իսկ ժողովրդին ոչնչացնելու համար գործում են ժողովրդի անունից, նրա «լիազորությամբ» և «ի շահ նրա» տանում կործանման:

Գաղափարական «նարկոմանիան» այդ հաշիշն այնքան է ներարկել ժողովուրդներին, որ մաքուր օդի յուրաքանչյուր շիթ մարդկանց թույն է թվում: Դրան զուգահեռ, արդար խոսքն ու ազգային արժեքը վտանգավոր են համարվում ու հակազգային:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ