ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Պայքա՛ր և հաղթանա՛կ, ու ո՛չ մի զիջում, ո՛չ մի ներում»

«Պայքա՛ր  և հաղթանա՛կ, ու ո՛չ մի զիջում, ո՛չ մի ներում»
04.08.2023 | 10:40

Սիրելի հայրենակիցներ` հայաստանցիներ և սփյուռքահայեր, եթե ձեր կյանքի փորձը մեծ չէ, եթե հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության վերաբերյալ գիտելիքը պակասում է, և նաև ծանոթ չէք Վիկտոր Հյուգոյի հանրահայտ խոսքին` «Թուրքն է անցել այստեղից` սփռելով սուգ ամենուր», ապա, որպեսզի չխաբվեք ու չենթարկվեք մերօրյա անուղեղ և անհայրենասեր, բայց թուրքասեր, պետական ու քաղաքական գործիչների ազդեցությանը, դուք պարտավոր եք իմանալ հայ ոգու և մտքի հսկաներ Թումանյանի և Նժդեհի կարծիքները հայոց ցեղասպանություն իրականացնողների մասին:

Ամենայն Հայոց Բանաստեղծ Թումանյանը 1915-ի ցեղասպանությունից հետո գրել է.

-Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

(Նոյեմբեր, 1918):

Նժդեհն էլ գրել է.

«Ապագայի պրոբլեմը - հայ հայրենիքի, հայ ճակատագրի պրոբլեմն է մեզ համար. աւելի պարզ՝ դա հայ եւ թուրք յարաբերութեանց պրոբլեմն է. - երկու ժողովուրդների, որոնք այլեւս չեն թաքցնում, որ իրենցից մէկի հետագայ գոյութիւնը պայմանաւորուելու է միւսի մահով» (Հատընտիր, 2006, էջ 231)

Հայրենակիցներ, այժմ, ծանոթ լինելով Թումանյանի և Նժդեհի հուշում-նախազգուշացումներին և աչքի առաջ ունենալով (աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի) Ադրբեջանի կողմից ցեղասպանվող արցախահայության աղետալի վիճակը` կանի բնական, բանական և սթափ հետևություն.

1. թորքը չի փոխվել, զուրկ է մարդկայնությունից «ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան»:

2. թորքն ուզում է, որ հայոց հողում հայ չմնա, իսկ արցախահայությունը չենթարկվելով թորքի պահանջներին, դիմանալով պարտադրված անմարդկային պայմաններին, ամիսներ շարունակ պայքարում է իր պատմական ու պապենական հողում ապրելու համար…

Մենք ուրիշ տարբերակ չունենք` պետք է պայքարենք, հաղթենք, ապրենք ու զարգանանք…

Մեր նշանաբանն է` «Պայքա՛ր և հաղթանա՛կ, ու ո՛չ մի զիջում, ո՛չ մի ներում»:

Բերձորի միջանցքը պետք է բացենք:

Հայե՛ր, միացե՛ք. մեր ուժը և հաղթանակի երաշխիքը

ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴԱՐԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է…

Հրայր ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 5182

Մեկնաբանություններ