Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Չեն կարողանում մարդկանց համոզել, որ թпրքը խաղաղություն ա ուզում. Արամ Գևորգյան

Չեն կարողանում մարդկանց համոզել, որ թпրքը խաղաղություն ա ուզում. Արամ Գևորգյան
13.04.2023 | 21:57

Սյունիքի մարզի Աճանան գյուղի մոտ բնակիչները ադրբեջանցի դիվերսանտի են բռնում, ով նաև կասկածվում ա երեկ պնղձամոլիբդենային կոմբինատի պահնորդին uպшնելու մեջ. ձեռքին այդ պահնորդի հեռախոսն ա եղել։

Երեկ նիկոլն ասում էր՝ էն մի «մոլորված ադրբեջանցին» ճամփի կեսից ֆռացել, հետ ա գնացել։ Պարզվում ա՝ ոչ էլ հետ ա գնացել, այլ ոտ-ոտ հասել ա Սյունիքի մարզկենտրոն, ճամփին էլ լայվեր ա մտել։ 4-5 օր ա թրև ա եկել ՀՀ տարածքում, հայ սպшնել ու ոչ աած կա, ոչ ոստիկանություն կա, ոչ էլ։ Քաղաքացիներն են իրենց ուժերով բռնում, հանձնում ոստիկաններին։ Վերջիններս էլ եկել, էտ մարդկանց են սկսել հարցուփորձ անել՝ խի՞ եք բռնել, ի՞նչ եք անում ստեղ և այլն։ Պատկերացրեք աբսուրդի աստիճանը...

նիկոլը որ նիկոլ ա, քպ-ն որ քպ ա, իրանց ողջ գործիքակազմով ու պետական միջոցներով չեն կարողանում մարդկանց համոզել, որ թпրքը խաղաղություն ա ուզում, որ թпրքը չի ուզում հայ uպшնի։ ՀՀ պատուհաս վարչապետի կողմից ադրբեջանցի զինվորին մոլորված ու ընկճված ներկայացնելուց ժամեր անց նույն ադրբեջանցին հայ ա սպшնпւմ...

Դիտվել է՝ 5565

Մեկնաբանություններ