38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
Համայնքը աջակցություն է խնդրում

Համայնքը աջակցություն է խնդրում
06.05.2020 | 19:31

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի մի հատվածը` գյուղամիջից մինչև գերեզմանատուն հասնող մասը, գտնվում է անմխիթար վիճակում: Մոտ 550 մետր երկարությամբ այս հատվածը չի վերանորոգվել ավելի քան 30 տարի: Հատկապես անձրևոտ եղանակին անհարթ հողե ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի: Լինելով համայնքի հանգուցյալների հիշատակի միակ վայրը` գերեզմանատան ճանապարհի բարեկարգումը մեր համագյուղացիների համար առաջնային կարևորության հարց է, որը բնակիչների կողմից բազմիցս բարձրացվել է (ներկա վիճակը` կից լուսանկարներում) : Նշված ճանապարհի մի հատվածը` մոտ 170 մետրը, համայնքապետարանի տնտեսած և ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիոն ծրագրի միջոցներով այս ամռանը հիմնովին կնորոգվի:

Հարգելի՛ հայրենակից, Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող սիրելի՛ գործարար բարեկամ, պարզապես արժանավոր հա՛յ մարդ,

դիմում ենք Ձեզ խնդրանքով` աջակցելու Զովաբեր գյուղի գերեզմանատան ճանապարհի հիմնանորոգման համայնքային ծրագրին:

Ճանապարհի շինարարության համար դրամական փոխանցումներ կարող եք կատարել Զովաբեր բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին`

ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ
Դրամ` 16034022683800
Դոլար` 16034022683801

Ռուբլի` 16034022683802
Եվրո` 16034022683803:

Նախնական հաշվարկներով` ճանապարհի շինարարության ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար, բացի արդեն նախատեսված միջոցներից, կպահանջվի լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ:

Դրամահավաքի ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ և հաշվետու ինչպես նվիրատուների, այնպես էլ համայնքի բնակիչների և ողջ հասարակության համար:

Հանգանակված գումարի չափի, ինչպես նաև շինարարական աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն կհրապարակվի համայնքի պաշտոնական` zovaber.am կայքում:

Դուք կարող եք դառնալ մեր համայնքի լավ բարեկամը. շնորհակալ կլինենք յուրաքանչյուրի սրտացավ աջակցության համար:

Հարգանքով` Զովաբեր համայնքի ղեկավար` Խաչիկ Բաղդասարյան

Հեռ. 094-88-33-83

Դիտվել է՝ 3948

Մեկնաբանություններ