38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ

Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ
12.04.2019 | 02:44

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց. «Մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, դա ազգային անվտանգության խնդիր է»։

Եվ, ահա, եկավ ճիշտ պահը՝ ԱԱԾ-ից պահանջելու կամ նշված ծառայությանն առնվազն կոչ անելու, որ զբաղվի հենց Նիկոլ Փաշինյանի՝ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հրապարակային մանիպուլյացիաների խնդրով, քանի որ դրանք, մեր խորին համոզմամբ, սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը:
Հիմա բացատրենք, թե խոսքն ինչի մասին է ու մեկ առ մեկ թվարկենք Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները։ Նորագավիթի մաքսատանը ապրիլի 9-ին պատասխանելով ԱԺ-ում տրանսգենդերի (սեռափոխ անձի) ելույթի, դրան հաջորդած վեճի, քաղաքական ուժերի՝ միմյանց ուղղված մեղադրանքների վերաբերյալ և այդ ամենի նկատմամբ ՀՀ վարչապետի վերաբերմունքը պարզելուն նպատակաուղղված հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց ().
«Ժողովուրդ, ես ձեզ ուզում եմ մի բան ասել։ Ես ինչքան հասկացա, հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա ըսենց՝ շատ ակտիվ, այդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ի՞նչ ա կատարվում և այլն:
Նախ, հնարավոր ենթադրություններն ու շահարկումները կանխելու նպատակով ընդգծեմ, որ ի գիտություն Նիկոլ Փաշինյանի և այլոց, ես հանրապետական կուսակցության անդամ կամ ներկայացուցիչ չեմ, ի տարբերություն Փաշինյանի, որևէ կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ:
Երկրորդ. հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն անորոշ անձինք չեն, անուն ազգանուն ունեն, հրապարակայնորեն ու համարձակորեն շատ հստակ հանդես են եկել այս թեմայի առնչությամբ: Օրինակ, Էդուարդ Շարմազանովը գրել է. «Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի»: Հետևաբար լավ կլիներ վարչապետը տեղյակ լիներ նրանց մասին, ինչպես ինքն է սիրում տարբեր առիթներով այլոց դիտողություն անել, տիրապետեր իրավիճակին, որպեսզի նրանց վերաբերյալ անվանական հանդես գար, ոչ թե իր ասելիքը «Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչների» հասցեագրեր:
Երրորդ. իշխանության առաջ շատ ճիշտ հարց է դրվում՝ այս ի՞նչ է կատարվում… Ընդ որում, այդ հարցը դրվում է ոչ միայն հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կամ անդամների կողմից, այլև լայն հանրության, ինչը Փաշինյանը միտումնավոր անտեսում է՝ սևեռվելով հանրապետական կուսակցության վրա (մանիպուլյացիա առաջին):


Ինչու՞ ենք այն համոզման, որ ներկայիս իշխանության առջև շատ ճիշտ հարց է դրվում։ Հանրապետական կուսակցության, նրան նախորդած Ռոբերտ Քոչարյանի իշխանության, ոչ էլ նույնիսկ վերջինիս նախորդած Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի իշխանության օրոք որևէ տրանսգենդեր կամ մեկ ուրիշ այլասերված Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից համարձակություն չէր ունեցել հայտարարելու իր այդպիսին լինելու մասին՝ «ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին», չէր համարձակվել ասել՝ «Մենք (այսինքն՝ տրանսգենդերներս, սեռական փոքրամասնություններս.- Ա. Հ.) այսօր պատմություն ենք կերտում», չէր համարձակվել պատգամավորներին կոչ անել ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը: Ս. թ. ապրիլի 5-ին, «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ Ազգային ժողովում կատարվածն այս առումով, իրոք, աննախադեպ իրողություն է, ու պատահական չէ, որ նույն տրանսգենդերն ԱԺ-ի բարձր ամբիոնից հայտարարեց. «Մենք այսօր պատմություն ենք կերտում: Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում»:


Մանիպուլյացիա երկրորդ. «Ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը,- 2015 թվականին, ուշադրություն դարձրեք, 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական: Անձնագրի մեջ սեռի մասին էլ նշում կա, չէ՞… Հիմա հանրապետականների շարքում էդ ընդունված բան ա, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլի՞թ ա… Էդ ինչ, ինչ հարցեր են դնում»:
Դեռ մի կողմ թողնենք այն, որ 2015 թ. և նախկինում, ընդհանրապես, Հայաստանի իշխանությունը շատ ավելի լայն հասկացություն էր, քան Հայաստանի հանրապետական կուսակցությունը, և ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ ՀՀԿ-ն կամ նրա առանձին գործիչներ են հանդես եկել ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահպանության դիրքերից։ Ավելին. անձնագիրը մարդուն պետությունն է տալիս՝ իր համապատասխան մարմնի միջոցով, ոչ թե ՀՀԿ-ն։ Ընդգծենք, որ ՀՀ ոստիկանության համապատասխան անձնագրային բաժինը, առավել ևս՝ պահպանողական, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահպանության դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ն, չէին կարող մերժել այս կամ այն անձի (տվյալ պարագայում՝ Վաղարշակ Մարտիրոսյանի)՝ իր անունը փոխելու և փոխված, նոր անունով անձնագիր տալու դիմումը (եթե նույնիսկ նոր անունը չի համապատասխանել տվյալ անձի սեռին, տվյալ պարագայում եղել է կնոջ), քանի որ այդ դեպքում պարզապես թույլ տված կլինեին 08.12.2004 թ. ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի, մասնավորապես՝ 58-րդ հոդվածի («Անվան փոխումը») 1-ին մասի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի խախտում, ըստ որի, «Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը» (ընդգծումը՝ հեղինակինը):
Նույն օրենքի նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, «Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն»: Ցավոք, օրենքը անվանափոխման դիմումի մերժում չի նախատեսում այն դեպքերում, երբ դիմողը ցանկանում է ստանալ հակառակ սեռի անուն։ Սա կարելի է հասկանալ, քանի որ 2004 թ., երբ ընդունվել է հիշյալ օրենքը, ինչպես նաև հետագայում տարիներ շարունակ, չի եղել այդպիսի որևէ անվանափոխում, որպեսզի օրենսդիրները նախադեպից զգուշանային և օրենքում կատարեին համապատասխան լրացում։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում գտնվող իր կուսակիցներով հանդերձ գեյ-ակտիվիստ չէ (այսինքն՝ տրանսգենդերների և ուրիշ այլասերվածների իրավունքների պաշտպան), թող իր ղեկավարած կառավարությամբ, ԱԺ-ով, որտեղ իր կուսակցությունը քաղաքական մեծամասնություն է կազմում, նախաձեռնի «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան լրացում, որով կնախատեսվի ՔԿԱԳ մարմինների կողմից անձի անվան փոխման գրանցման մերժում նաև այն դեպքում, երբ տվյալ անձը ցանկանում է ստանալ հակառակ սեռի անուն։


Ավելին, եթե նախկին՝ պահպանողական, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանության (ինչպես Փաշինյանն ասաց՝ հղում կատարելով նույն իշխանությունների վրա) շրջանում ընդամենը մեկ տրանսգենդեր է անվանափոխության դիմումով փոխել իր անձնագիրը և ստացել հակառակ սեռի անուն (համենայն դեպս, այս պահի դրությամբ միայն տրանսգենդեր Վաղարշակ Մարտիրոսյանի անվանափոխության ¥Լիլիթ¤ մասին է հայտնի), ապա այժմ՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության օրոք առնվազն երկու տրանսսեքսուալի օրինական անվանափոխություն է կատարվել։ Այս մասին 2018 թ. դեկտեմբերին հայտնել է վրաց ԼԳԲՏ ակտիվիստ George Tabagari-ին:
«Այսօր Հայաստանից հիանալի լուրեր ենք ստացել,- «Twitter»-ի իր միկրոբլոգում ս. թ. դեկտեմբերի 10-ին անգլերենով գրել է նա: — Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակը հաստատել է 2 տրանսսեքսուալների անվանափոխության օրինականացումը առանց տրանսսեքսուալության հոգեբանական ախտորոշման պահանջի: Նախկինում սա անհրաժեշտություն էր»:


Նշենք նաև, որ եթե նախկին իշխանությունների օրոք տրանսգենդերի կամ տրանսսեքսուալի անվանափոխությունը կատարվել է բարդ ընթացակարգով (հոգեբանական ախտորոշման պահանջի կատարմամբ), ապա իր կուսակիցների և իշխանական թիմի հետ Եվրամիության և եվրոպական այլ կառույցների պաշտոնյաների հետ հաճախակի հանդիպող և գրեթե ամեն մի հանդիպմանը մարդու իրավունքներին և եվրոպական արժեքներին Հայաստանի հավատարմությունը հավաստող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նույն անվանափոխությունը կատարվել է տրանսգենդերի համար դյուրացված ընթացակարգով (առանց հոգեբանական ախտորոշման պահանջի), այսինքն՝ չի ստուգվել՝ տվյալ անձն իսկապե՞ս տրանսգենդեր է, թե՞ ոչ։


«Էն պահին, երբ որ էդ հանրապետական իշխանությունը էդ մարդուն տվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով, բոլորը՝ առանց բացառության, բոլորը՝ առանց բացառության, և էսօր հանրապետականները, երբ որ իրանց ասում էի դուք գեյ-ակտիվիստ եք, իրանք չէին հավատում, իրանք էդպիսի, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է, էդ ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում, ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանիպուլյացիա երրորդ. Վաղարշակ Մարտիրոսյանին ոչ թե հանրապետական իշխանությունն է անձնագիր տվել, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան անձնագրային բաժինը։


Մանիպուլյացիա չորրորդ. այդ անձը ոչ թե այն պահից, երբ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն ազգանունով, սեռը՝ արական, այլ դրանից ավելի վաղ, երբ անձնագիր է ստացել Վաղարշակ Մարտիրոսյան անուն ազգանունով, ունեցել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները և պարտականությունները (ընտրացուցակներում ընդգրկելը ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով օժտելու հետ որևէ առնչություն չունի)։ Այսինքն՝ Լիլիթ անունով անձնագիր ստանալով չէ, որ նա այդ իրավունքներն ու պարտականությունները ձեռք է բերել։
«ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր ՝ «հետհեղափոխական» Հայաստանում,- Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ելույթից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է հանրապետական Էդուարդ Շարմազանովը։- Իսկ երկրի վարչապետը փոխանակ պատասխանի հանրության հարցին, կանգնել լոլո է կարդում, նորից մարդկանց շեղում, ինչպես ամիսներ առաջ Փարիզի օդանավակայանում իբր իրեն հանդիպած «սուրճ դնող» գոմիկի պատմությամբ հանրային ուշադրությունը շեղեց կարևորագույն հարցից: Այսօր էլ նորից չպատասխանեց՝ ինչպես է վերաբերվում, երբ Ազգային ժողովի ամբիոնից պղծության քարոզչություն է արվում, որին ծափահարում են իշխանական պատգամավորները:


Ասել եմ և ասելու եմ՝ անթույլատրելի է պղծության քարոզը Հայաստանում, անթույլատրելի է այլասերության քարոզը պետական մակարդակով: Ասել եմ և ասելու եմ՝ ավանդական ընտանիքը աստվածային արժեք է և հայ ավանդական ընտանիքի մոդելը պետական մակարդակով պետք է պաշտպանված լինի: Եվ կրկնակի անթույլատրելի է իշխանության նման էժան պահվածքը, ինչը փորձեց անել Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ, թուլացիր ու չշփոթվես: Գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է. պատասխանիր հարցին, որ ոչ միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հոգևորականն ու պահպանողականն են բարձրացնում, այլև հայ ժողովրդի մեծամասնությունը: Կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե՞ դեմ: Պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ»:


Պարոն Փաշինյան, դե՞մ եք Հայաստանում այլասերվածության քարոզին, անթույլատրելի համարու՞մ եք դա, թե՞ կողմ եք դրան ու համարում եք թույլատրելի։ Կո՞ղմ եք Հայաստանում գեյ-շքերթների անցկացմանը, թե համարում եք, որ իշխանությունները դա չպետք է թույլ տան, պետք է արգելեն, օրինակ, Երևանի Հանրապետության (այստեղ էիք ձեր հանրահավաքներն անցկացնում ու ստանում ժողովրդի մի մասի աջակցությունը) հրապարակի պղծումը այլասերվածների կողմից։ Կո՞ղմ եք, որ Հայաստանում տրանսգենդերները և մյուս այլասերվածներն իրավունք ունենան երեխա որդեգրելու, պետական համապատասխան մարմնի կողմից դա նրանց չմերժվի, թե՞ դեմ եք դրան ու համարում եք անթույլատրելի։ Ի վերջո, պարոն Փաշինյան, թույլատրելի համարու՞մ եք, որ Հայաստանում ԼԳԲՏ-ները և մյուս այլասերվածներն աշխատեն դաստիարակչական հաստատություններում, թե՞ դա համարում եք անթույլատրելի։ Այս հարցերին ձեր շիտակ, առանց մանիպուլյացիաների պատասխանից մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ։ Համարեք սա ձեզ ուղղված ԶԼՄ-ի հրապարակային հարցում և ողջամիտ ժամկետում պատասխանեք, հակառակ պարագայում՝ հարցումը, «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքին հղմամբ, ձեզ կուղարկվի գրավոր, պատվիրված նամակով։


Վերջում «Ֆեյսբուքի» օգտատերերից Գեղամ Պետրոսյանի գրառումը մեջբերեմ.
«Պարոն Փաշինյան ուզում եմ հիշեցնել, որ հանրապետականները չէին Էլթն Ջոնի հետ նկարվում։
Հանրապետականների ժամանակ չեղավ Շուռնուխի դեպքը։
Հանրապետականների ժամանակով չէին մտնում ոստիկանություն ու ոստիկան ծեծում։
Հանրապետականները չեն Ազգային ժողովից այլասերվածության քարոզ անողին, ով նաև ՔՊ անդամ է համարել նորմալ ու ասել 4 երեխաների մայր ա։
Հանրապետականների իշխանության ժամանակ չի տրանսգենդերը ելույթ ունեցել և գովերգել իշխանություններին։
Հանրապետականների իշխանության ժամանակ ու թողտվությամբ չեն գրավել վեհարանն ու անարգել եկեղեցին։
Սա է ձեր շրջապատը և քաղաքական թիմը։
Ապացույցն էլ Ազգային ժողովի ծափերով կտրեմ։ Հիմա եկել լոլո ես կարդում, որ ի՞նչ անես։
Հիմա մի շատ լավ արդի ասացվածք կա. «Հանրապետականի մասին սուտ մի խոսիր, թե չէ ստիպված կլինենք ձեր մասին ճիշտը ասել»։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ