Պաշտոնական վիճակագրությամբ`այս տարի Ճապոնիայում դիտվում է ամբողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը: 2018-ին սահմանվել է ծնելիության հակառեկորդ. լույս աշխարհ է եկել ընդամենը 921000 երեխա: Դա ամենացածր ցուցանիշն է դիտարկումների սկզբից` 1899-ից: 2017-ից նորածինների թիվը տարվա ընթացքում ընկել է 25 000 և արդեն երրորդ տարին անընդմեջ չի գերազանցում 1 միլիոնը: Մահացությունն անցնող տարում ռեկորդային չափերի է հասել հետպատերազմական ժամանակաշրջանի համար՝ 1,369 միլիոն: Ճապոնիայում բնակչության բնական նվազումը կազմել է 448 000, որ ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ: Ճապոնիան աշխարհի «ամենածեր» ազգերից մեկն է. բնակչության 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի են: Բնակչության թվաքանակը կազմում է 124 միլիոն, 2065-ին, ըստ կանխատեսումների, կկազմի 88 միլիոն:
Երկրի իշխանությունները փորձում են պայքարել բացասական միտումների դեմ. 2017-ին հայտարարվել է, որ կառավարությունը լրացուցիչ 18 մլն դոլար կուղղի նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման և երեխաներ ունեցող չքավոր ընտանիքներին օգնելու համար: