Մեծ Բրիտանիայում դատարանը կրկնամուսնության համար 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 48-ամյա Փիթեր Ռիգդենին: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:
Ըստ լրատվամիջոցի՝ դատարանը պարտավորվել է նաև 115 ֆունտ ստեռլինգ վճարել։
Աղբյուրը հայտնում է, որ Ռիգդենի առաջին կինը կարծել է, թե ամուսինն անհայտ կորել է՝ գումար վաստակելու համար մեկնելով Լոնդոն, սակայն 10 տարի անց գտել է նրան Facebook-ում՝ իմանալով, որ նա այլ ընտանիք ունի: Երկրորդ կնոջ համար մյուս ընտանիքի առկայությունը նույնպես անսպասելի է եղել:
Դատի ժամանակ Սթորին պատմել է, որ ինքը ցնցվել է՝ իմանալով ամուսնու խաբեության մասին: Կինը նաև ասել է, որ հարսանիքի համար վճարել է ինքը՝ մոր օգնությամբ:
«12 հազար ֆունտ ստեռլինգ (15 հազար դոլար) մի ամուսնության համար, որն իրական չէր»,- բողոքել է կինը: