38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի

Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի
06.07.2018 | 18:29

Մայր Աթոռի Դիվանատանը լարված իրավիճակ է: Ցուցարարները ներխուժել են Դիվանատուն և պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
Վերջերս Էջմիածին քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Կորյուն աբեղա Առաքելյանն ասաց, որ գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները վաճառվել են: Ցուցարարներն այսօր ևս նման պնդումներ արեցին և ասացին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հրաժարական տա:


Դիվանատան շենքում են նաև ոստիկանության ծառայողները, իսկ ցուցարարները չեն լքում շենքը: Նրանք հոգևորականներից պահանջեցին, որ իրենց ցույց տան Սուրբ Գեղարդը: Ցուցարարները պնդում էին, որ այն վաճառվել է, իսկ Արշակ Սրբազանն ասաց, որ չի վաճառվել. «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»: Ցուցարարները նույն հարցն ուղղեցին այլ հոգևորականների՝ տեղյա՞կ են, որ Սուրբ Գեղարդից մեկ կտոր պակասում է:


Հոգևորականները պատասխանեցին, որ իրենք տեղյակ չեն:
Այժմ էլ ցուցարարները հրավիրում են իրավապահների ուշադրությունը, նշելով, որ պետք է պարզվի, թե արդյոք նվիրվե՞լ է, թե՞ վաճառվել: Ցուցարարները հայտնեցին, որ հոգևորականներն իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, ականատեսներ էլ կան: Հոգևորականների հորդորներին, որ ցածր խոսեն, ցուցարարները գոռացին. «Գարեգին, հեռացիր»:

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ