Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած իրենց կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ:
Հաշվի առնելով ինտերնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ այդօրինակ վնասակար գործելաոճից ու նաև խնդրում, եթե իրականում տեղյակ եք բանակում առկա կոնկրետ իրավախախտման կամ սոցիալական անարդարության դեպքի, ապա դիմեք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Համոզված եղեք, որ Արցախի ԶՈՒ հրամանատարությունը մշտապես պատրաստակամ է անկեղծ ու անաչառ փոխհամագործակցության: