Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Վահագն Յուրիի ՂԱԶԱՐՅԱՆ (1967-2018)

Վահագն Յուրիի ՂԱԶԱՐՅԱՆ (1967-2018)
18.05.2018 | 10:29

Գարուն է, բայց Նա չավարտեց իր կյանքի 51-րդ գարունը: Նա, ով մանկան նման բերկրանք էր ապրում ամեն մի բարին, գեղեցիկը, նորն ու հաճելին տեսնելիս, Նա, ով բնության մի մասնիկն էր, նրա սիրելի որդին, ով շրջապատի, հարազատների, ընկերների համար ոգու, հարուստ, ջերմ ոգու առատությունն էր կրում իր հոգում՝ տալու, նվիրելու անհագ ցանկությամբ, Նա գնաց՝ երկնային Ոգի և Լույս դառնալու հավերժության մեջ...


Նա՝ մեր Վահագնը, մեր անզուգական ու բացառիկ ընկերը, մեր միջավայրի հրաշալի հայ մարդը, անկրկնելի հայրը, պապիկը, որդին, եղբայրը, ամուսինը...
Բարի էր մանկան մաքրությամբ... և հիմա ինչու՞, ինչու՞ այսքան դաժան վարվեց՝ իր բացակա ներկայությամբ պատժելով բոլորիս:
Ավանդական հայ օջախի ծնունդ էր. անչափ կապված էր իր հող ու ջրին, իր երկրին, իր քաղաքին: Ավա՜ղ, կյանքին հրաժեշտ տվեց օտար երկնքի տակ: Այսօր Նա վերադառնում է՝ պարուրվելու իր սիրած մայր հողին՝ իր պաշտելի վաղամեռիկ մոր կողքին...
Սիրելի՛ Վահագն, մեր թանկագին ընկեր, բոլորս այնքան անզոր ենք ինչ-որ հրաշք գործելու, դրա փոխարեն գլխիկոր ու թևաթափ արտասվում ենք: Արտասվում են մեր՝ քո ընկերների, հարազատների, մտերիմների հոգիները: Արտասվում ենք ու մրմնջում քո սիրելի Սևակի խոսքերը.
Ինչու՞ է կյանքը հաճախ
Այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ
Արյունն է պաղում...

Ինչու՞, և՛ կրկին, և՛ դարձյալ ինչու՞...
Չկա պատասխան:


Պատասխանը կլինի Քո երկնային ոգու ներկայությունը, քո՝ երկնքի բազում ժպտացող աստղերին խառնվելու գնացող լուսավոր ժպիտն ու բարի հայացքը: Մենք քեզ կորոնենք երկնային լույսերի մեջ՝ որպես հավերժական ճամփորդի, և ականջալուր կլինենք քո խոսքերին՝ բարի ժպիտս ձեզ, սիրելինե՛րս...
Լու՛յս, հանգիստ, խաղաղություն հոգուդ, մեր լավ ընկեր, մեր հարազատ ու սիրելի Վահագն...
Ընկերներ,
հարազատներ, մտերիմներ

Դիտվել է՝ 5298

Մեկնաբանություններ