«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որ ասել է, թե բացելու են Բաղրամյան պողոտան:
Վաղինակ Շուշանյանն ասաց, որ անձամբ խնդրել է ոստիկանապետից բռնություն չկիրառել: Նա հայտարարեց, որ վերահաստատում են իրենց պահանջները՝ նշելով, թե իրենք պայքարելու են թալանի դեմ, և հիմա հույս ունեն, որ իրենց ընկերները Բաղրամյան պողոտայից կմիանան իրենց՝ գալով Ազատության հրապարակ: