Պաշտոնաթող գնդապետ Բորիս Ֆադեևը կնոջ համար շնիկ է գնել՝ վելշ-կորգի պեմբորգ ցեղատեսակի: ՈՒղիղ կապի ժամանակ կնոջ՝ Ելենայի 40-ամյակի օրը նրան շուն նվիրելու կոչ արեց ՌԴ նախագահը՝ կնոջ ընկերուհու խնդրանքով: Շնիկին անվանել են Գոշա: Պաշտոնաթող գնդապետը դեմ էր տանը շուն պահելուն: Ելենայի ընկերուհին դիմել էր նախագահին՝ խնդրելով ասել. «Բորիս, դու ճիշտ չես»: