Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Փորձ էր արվում զանգվածային հաշվեհարդարի պատրանք ստեղծել

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Փորձ էր արվում զանգվածային հաշվեհարդարի պատրանք ստեղծել
13.12.2014 | 11:47

1998-ի փետրվարյան դեպքերի առնչությամբ, երբ պարզունակ ու ակնհայտ արհեստական հնարքներով փորձ էր արվում զանգվածային հաշվեհարդարի պատրանք ստեղծել, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը ճարահատյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղակի ակնարկելով, որ ինքը չէր զարմանա, եթե վաղն էլ Արա Սահակյանը հայտարարի, թե կրակել են իր աջ ոտքի բութ մատին կամ ճկույթին: Ի դեպ, մի քանի օր անց բացահայտվեց, որ թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի (Բուդո) ավտոմեքենայի վրա ոչ թե կրակել են, այլ ինքն է կրակել: Բացահայտվեցին նույն փնթի ՁԵՌԱԳՐՈՎ իրականացված այլ «բռնարարքներ» ևս, իսկ որոշ տուժողներ չէին էլ կարող կռահել, որ հարվածը բոլորովին այլ վեկտոր ունի:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ