«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակելու է պայքարը
18.06.2014 | 13:55

«Վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, սառեցնել տեսախցիկների և արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար`դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ»: Այս պահանջներն է ներկայացնելու «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը` վաղը տեղի ունենալիք բողոքի ավտոերթին: Նախաձեռնության անդամներն այսօր կայացած ասուլիսում հայտարարել են, թե տեղյակ են ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի` արագաչափերի արձանագրած տուգանքների, վճարովի կայանատեղիների վերաբերյալ որոշումների մասին և հայտարարում են, որ շարունակելու են պայքարել, քանի որ դրանք որևէ կապ չունեն իրենց պահանջների հետ:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ