38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ուկրաինայի չեխերն ուզում են վերադառնալ իրենց նախնիների հայրենիքˋ Չեխիա

Ուկրաինայի չեխերն ուզում են վերադառնալ իրենց նախնիների հայրենիքˋ Չեխիա
18.03.2014 | 15:53

Ըստ եվրոպական «Օրեր» ամսագրի՝ Ուկրաինայում բնակվող չեխերի 40 ընտանիք խնդրանքով դիմել է Չեխիայի կառավարությանըˋ թույլատրելու վերադառնալ իրենց նախնիների հայրենիք։ Նրանց ընդհանուր թիվը հասնում է 100-ի։ Նրանք բողոքում են հանցագործությունների թվի աճից եւ ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացումից։ Ժիտոմիրի շրջանի Մալինովկա եւ Մալինովա գյուղերի չեխերի հայրենակցական միությունները դիմել են նման խնդրանքով։ Առայժմ նրանց խնդրանքը քննարկվում է։

Ուկրաինայում այսօր ապրում է չեխական արմատներով մոտ 10 հազար բնակիչ։ Ղրիմում ապրող չեխերի մի մասը կողմ է Ռուսաստանի հետ միացմանը, մի մասն էլ կողմնակից է ավելի լայն ինքնավարության։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ