Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն ուկրաինացիների: Ակցիայի մասնակիցների ձեռքին կային Պուտինի նկարով պաստառներ` «Պուտին հեռացիր», «Պուտին ֆաշիստ», «Կեցցե Ուկրաինան» կոչերով: «Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու Ուկրաինայի ազատ քաղաքացիներին, որոնք նվաճեցին իրենց ազատությունը: Հիմա Պուտինի ֆաշիստական ռեժիմը ինտերվենցիայի է ենթարկել Ուկրաինայի վարչական տարածքը»,- հայտարարեցին բողոքի մասնակիցները՝ այլ երկրների քաղաքացիներին ևս իրենց երկրներում Ռուսաստանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անցկացնելու կոչ անելով:
Ոստիկանության աշխատակիցները խիստ հսկողություն էի սահմանել ակցիայի փոքրաթիվ մարդկանց նկատմամբ, ովքեր, ըստ իրենց, խախտում են սահմանադրությունը: Ոստիկանները համառորեն փորձում էին պարզել, թե ով է ակցիայի կազմակերպիչը: Ի դեպ, միջադեպ ևս գրանցվեց. ոստիկանները երեք քաղաքացու բերման ենթարկեցին, քանի որ վերջիններս համարձակվել էին կանգնել դեսպանատան մայթին:
Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները գնացին դեպի Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ