Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նոր շարժում է սկսվելու

Նոր շարժում է սկսվելու
15.11.2013 | 13:43

Արտահերթ նիստի համար քվորում այսօր ԱԺ-ում չապահովվեց: Չնայած դեռ երեք ժամ կա պատգամավորներին «հավաքելու», սակայն ՀՀԿ-ն արդեն հայտարարեց, որ կոալիցիան չի մասնակցելու նիստին: Հիշեցնենք, որ արտահերթ նիստում քննարկվելու էր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հարցը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ, կարևորելով այս հարցը, նշեց, որ արժե, որ այս հարցի շուրջ շարժում ձևավորվի` նկատի ունենալով ԱԺ դիմաց հավաքված բողոքող քաղաքացիներին: «Նպաստելու ենք, որ այս շարժումը թափ հավաքի: Իշխանությունը և կառավարությունը մի քիչ թող խելքները գլուխը հավաքեն»: Արամ Մանուկյանը նաև նշեց, որ երեկ իրենց խմբակցությունը արտահերթ նիստ հրավիրելու որոշումը ստորագրել է` ընդառաջ գնալով մեծամասնությանը, այնինչ վերջիններս նույն կերպ չպատասխանեցին իրենց նախաձեռնություններին: «Ինչն էր խանգարում, գային, իրենց փաստարկները հիմնավորեին»,-նետեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ