Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի

Առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի
15.11.2013 | 13:35

«Независимая газета»-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ քննարկված և մերժված օրինագծին:
Պարբերականը հիշեցնում է, որ «Ժառանգություն» խմբակցության առաջարկած օրինագծին Աժ 131 պատգամավորներից կողմ է քվեարկել միայն 10-ը: Չսպասելով խորհրդարանի որոշմանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Լեռնային Ղարաբաղ և իր գործընկերոջ` Բակո Սահակյանի հետ ծանոթացավ զինծառայության պայմաններին:
«Այն, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կխուսափեն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, հստակ էր անգամ մինչև այն պահը, երբ օրինագիծը հերթական անգամ ներկայացվեց քննարկման»,- գրում է հոդվածագիր Յուրի Ռոքսը: Նրա համոզմամբ` ԼՂՀ ինքնիշխանության ճանաչումը նոր պատերազմի սկիզբ կնշանակի Ադրբեջանի հետ:
«Այս նախաձեռնությունը, թվում է, կարելի է հնարք համարել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումից առաջ, որը, հնարավոր է, կկայանա նոյեմբերի վերջին: ՀՀ խորհրդարանի որոշումը ցույց է տալիս հայկական կողմի մտադրությունը` խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրում է նա: Խորհրդարանում ելույթ ունեցած ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի դեյուրե ճանաչումն այս փուլում նպատակահարմար չէ: «Դեֆակտո Հայաստանը վաղուց է ճանաչել ԼՂՀ-ն»,- ասել է նա:
Իր հնարքներն է ներկայացրել նաև ադրբեջանական կողմը: Նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա այց կատարեց Թուրքիա: Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն անսպասելի ցանկություն հայտնեց վերականգնել ընդհատված երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն Ալիևի այցի ընթացքում արդեն պաշտոնական Անկարայի հռետորաբանությունը դարձավ առաջվանը. «Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի վերադարձվել»: Միաժամանակ, թուրքական ազդեցիկ պարբերականներից «Zaman»-ը ներկայացրեց Բաքու-Երևան-Անկարա փակուղուց դուրս գալու ճանապարհը:
Համաձայն հրապարակման` Թուրքիայի իշխանությունները դիմել են Շվեյցարիային, որը միջնորդել էր հայ-թուրքական բանակցությունների հարցում, որ «նա Հայաստանին համոզի վերադարձնել գոնե 5 շրջանները, որոնք ԼՂՀ-ի շուրջ, այսպես կոչված` անվտանգության գոտի են ստեղծում»:
«Zaman»-ի հրապարակումը երկնքից չի ընկել: Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանների մասին բազմիցս է խոսվել»,- գրում է «НГ»-ն: ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն Ահմեդ Դավուդօղլուի հայտարարությունն ու «Zaman»-ի հրապարակումը համարում է միջազգային հանրության առաջ դեմքը փրկելու փորձ:
«Մենք առիթ չենք տվել Ադրբեջանին և Թուրքիային Ղարաբաղյան հակամարտությունը կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիան չի կարող չեզոք լինել այս հարցում` հատկապես հնչած ադրբեջանամետ հայտարարություններից հետո»,- ընդգծել է Զաքարյանը:
Հոդվածագրի համոզմամբ` Ադրբեջանն էլ իր հարցերն ունի: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Շվեյցարիայի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության հարցում տրամաբանական է համարում, սակայն դա վճռական նշանակություն չի ունենա: Մուսաբեկովը ենթադրում է, որ «5 շրջանների վերադարձը լուրջ առաջընթաց կլինի հակամարտության լուծման հարցում, սակայն վերջնական չի լինի»: «Իսկ եթե հայտարարվի, որ այդ շրջանները վերադարձվում են Լեռնային Ղարաբաղից և ևս 2 շրջաններից հրաժարվելո՞ւ դիմաց»,- հարցնում է Մուսաբեկովը: «Իսկ չճանաչված հանրապետությունն ունի իր դիրքորոշումը` առանց Ստեփանակերտի կարծիքի ոչ մի լուրջ հարց չի լուծվի»,- գրում է թերթը:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ