Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արարատի մարզի երկու համայնքում՝ Արարատում և Նշավանում, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:
Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 5930 կամ 44.86 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 13218):
Նշավան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 392 կամ 25.11 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 1561):